Տպել
07.05.2021
ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմի ներկայացուցիչները պատվաստվեցին կորոնավիրուսի դեմ
1 / 27

Մայիսի 7-ին Ազգային ժողովի  50-ից ավելի պատգամավորներ եւ աշխատակիցներ պատվաստվեցին կորոնավիրուսի դեմ:

Պատվաստվելու հերթում առաջինը պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էր: Նա հերթը զիջեց «Իմ քայլը» խմբակցությունից Արփինե Դավոյանին:

Պատգամավորները հորդորեցին գիտակցաբար ընդունել պատվաստման անհրաժեշտությունն ու կարեւորությունը` որպես համավարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոց:

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը նշեց,  որ պատվաստումից հետո բոլորին տրվում են հետպատվաստումային ցուցումներ. «Եթե ջերմությունը բարձրանա կամ անսովոր վիճակ առաջանա, անպայման պետք է կապ հաստատել բժշկի հետ»: Գայանե Սահակյանն ընդգծեց, որ պատվաստումը հարյուր տոկոսով կանխում է մահը եւ հիվանդության բարդությունները:
 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...