Տպել
07.05.2021
Առաջարկվում է ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա համար եւս աշխատողին վճարել
1 / 4

««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած օրենքի նախագիծն ԱԺ մայիսի 7-ի նիստում քննարկվեց առաջին ընթերցմամբ:

Գեւորգ Պապոյանը նշեց, որ առաջարկվում է վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության  պատճառով աշխատանքի չներկայանալու դեպքում վճարել նաեւ առաջին օրվա համար` աշխատավարձի 80 տոկոսի չափով: Գործող կարգավորումների համաձայն` նպաստը վճարվում է` սկսած ժամանակավոր անաշխատունակության երկրորդ օրվանից:

Ներկայացնելով ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը` Լուսինե Բադալյանը կարծիք հայտնեց, որ օրենսդրական փոփոխությունը բխում է աշխատողի շահերից, դրան դեմ չեն նաեւ գործատուները:

Նախաձեռնության վերաբերյալ Կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը: Ըստ նրա` նախաձեռնությունը ժամանակին է ներկայացված եւ գործարար հանրության համար բեռի ավելացում չի նախատեսում: Ներկայացնելով վիճակագրական տվյալներ` փոխնախարարը տեղեկացրեց, որ նախորդ երեք տարիներին ժամանակավոր անաշխատունակության թերթիկների թիվը միջինում եղել է մոտ 70.000, որից 36.000-ը մայրության նպաստին է վերաբերել: 600. 000 զբաղվածների թվով այն էական մասնաբաժին չունի:

Պատգամավորներն իրենց ելույթներում կարեւորեցին նախաձեռնությունն աշխատողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից:
 


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...