Տպել
07.05.2021
Փոփոխություններ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում
1 / 5

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» եւ կից օրենքներում նախատեսվող փոփոխություններն ու լրացումները մայիսի 7-ի ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

««Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներին համապատասխան՝ 2011 թվականից ՀՀ-ում ներդրվել է թվային տախոգրաֆի համակարգը, որը կիրառվում է միայն միջպետական փոխադրումներ իրականացնող ավտոբուսներում եւ բեռնատար տրանսպորտային միջոցներում»,-տեղեկացրեց Սիմոնյանը:

Առաջարկվում է սահմանել վարորդների օրական ու շաբաթական հանգստի եւ աշխատանքի ժամանակահատվածները, ինչը հնարավորություն կտա դյուրացնելու վերահսկողությունն այն փոխադրումների, որոնց դեպքում կիրառվելու է թվային տախոգրաֆը:

Կլինեն նաեւ բացառություններ, որոնց դեպքում չի կիրառվելու թվային տախոգրաֆի համակարգը:

Հարակից ցեկույցում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը: Նա հորդորեց կողմ քվեարկել: 
 


12.07.2024
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
Հուլիսի 12-ին շարունակվել է Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքը:  Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճա...