Տպել
10.05.2021
Էդմոն Մարուքյանը խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում խոսեց առաջիկա ընտրությունների մասին
1 / 1

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մայիսի 10-ի խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադարձավ ընտրապայքարի հետագա ընթացքին, դրա վերաբերյալ տարբեր վերլուծություններին վերաբերող հարցին: «Դուք, որ երրորդ ճանապարհ եք առաջարկում, մտավախություն չունե՞ք, որ դուրս եք մնալու պայքարից»,-նման հարց հնչեցրեց լրագրողը:

Ըստ պատգամավորի` գումարի դիմաց ամեն օր տարբեր վերլուծություններ են արվում ընտրությունների վերաբերյալ, ասում են, որ երկու ուժեր են պայքարում: «Սա անում են, որ ժողովրդին ասեն` դու այլընտրանք չունես»,-ասաց Մարուքյանը:

Խմբակցության ղեկավարի խոսքով` իրեն 2012 թվականին ժողովուրդը տվել է 1 մանդատ: Մարուքյանի գնահատմամբ` հինգ տարիների ընթացքում ժողովրդին լավ ծառայելու արդյունքում մանդատների թիվն ավելացել է` դառնալով 3-ը` «Ելք» դաշինքի շրջանակում: Այնուհետեւ վերջին ընտրություններում քաղաքական ուժը ստացել է 7 մանդատ, սակայն բոնուսային համակարգի արդյունքում խորհրդարան է եկել 18 մանդատով: Բանախոսի խոսքով` այս ընտրությունների ընթացքում իրենց կատարած աշխատանքի, անցած ճանապարհի եւ սկզբունքայնության արդյունքում ժողովուրդը պետք է վերագնահատի իրենց:
 


06.08.2024
Վլադիմիր Վարդանյանն ամփոփել է իր ղեկավարած հանձնաժողովի նախորդ նստաշրջանի աշխատանքները
ԱԺ 8-րդ գումարման 7-րդ նստաշրջանի ընթացքում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատել է գերծանրաբեռնված: Գումարել է 19 նիստ, որից 8-ը՝ արտահերթ: Հանձնաժողովում քննարկվել եւ ամբողջությամբ ընդունվել է 91 օրենքի  նախագիծ: Ամփոփելով հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները՝ հանձ...