Տպել
21.10.2005
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում

Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծըեւ  2005թ-ի հոկտեմբերի 24-27-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը: ԱԺ երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծի լրացումներ բաժնում ընդգրկվել են  12 օրինագծեր : ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 50 հարց, միջազգային 17 պայմանագիր:

ԱԺ երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծըեւ  2005թ-ի հոկտեմբերի 24-27-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվի հոկտեմբերի 24-իԱԺ նիստում: