Տպել
21.10.2005
«Խորհրդարանները ժողովրդավարության սիրտն են»

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպան Պանայոտա Մավրոմիխալիին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-հունական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր, շեշտադրվեց խորհրդարանների միջեւ կապերի ամրապնդումը,  քանի որ խորհրդարանները ժողովրդավարության սիրտն են: Փոխադարձաբար կարեւորվեց  Հայաստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումների հաջողությունը, որը դեսպանի խոսքերով` Հայաստանը կմոտեցնի եվրոպական չափանիշներին: Տիկին Մավրոմիխալին նշեց, որ իր դիվանագիտական առաքելության նպատակն է առավել սերտացնել հայ-հունական հարաբերությունները` օգտագործելով առկա ներուժը:

Անդրադարձ եղավ նաեւ առաջիկայում Հունաստանի խորհրդարանական պատվիրակության այցին, որը կմասնակցի Հայաստանի խորհրդարանի 15-ամյակի տոնակատարությանը: