10.05.2021
Վարչապետի ընտրության հարցի վերաբերյալ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրեց Էդմոն Մարուքյանը
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացնելիս Էդմոն Մարուքյանը համոզմունք հայտնեց, որ այս գործընթացն առանց այլընտրանք գործընթաց չէ, այն փոփոխության հնարավորություն ունի: «Այս գործընթացն իր հնարավորություններով պետք է կապիտալիզացնել, այլապես անիմաստ կդառնա երկիրն այս վիճակում ընտրությունների գնալու բոլորիս փոխհամաձայնությունը»,-ասաց նա:
Մարուքյանը վստահեցրեց, որ այլընտրանք կա եւ պետք է գնալ ու քվեարկել այդ այլընտրանքի օգտին: