11.05.2021
Ռուստամ Բաքոյանը հյուրընկալեց Ջրաշեն համայնքի եզդիներին
Մայիսի 11-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը հանդիպեց Ջրաշեն համայնքի եզդիների հետ:
Հյուրերը նշեցին, որ իրենց ծնողները դեռեւս խորհրդային տարիներին անհատույց ստացել են տնամերձ հողեր, սակայն մինչ օրս չեն կարողանում սեփականաշնորհման գործընթացը հասցնել ավարտին: Ջրաշենցիները տեղեկացրին, որ բազմիցս դիմել են պատասխանատու կառույցին պետական կադաստրում գրանցելու համար անշարժ գույքը, սակայն ստացել են մերժում: Գյուղացիները դժգոհեցին, որ շուրջ 70 տարի ապրելով իրենց սեփական տանը՝ համարվում են վարձակալ:
Ռուստամ Բաքոյանը խոստացավ հենց վաղն այցելել համայնք՝ տեղում ծանոթանալու բնակիչներին հուզող բոլոր խնդիրներին եւ փորձել աջակցել դրանց լուծմանը:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի Սեյմասի նախագահ Վիկտորյա Չմիլիտե-Նիլսենի հետ
Լիտվայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում մայիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի Սեյմասի նախագահ Վիկտորյա Չմիլիտե-Նիլսենի եւ լիտվացի խորհրդարանականների հետ: Ողջունելով Ազգային ժողովի նախագահին՝ Լիտվայի խորհրդարանի խոսնակը նշե...
«Հայ ճարտարապետների ստեղծագործական ներդրումը Բաքվի քաղաքային դիմագծի ստեղծման գործում» թեմայով ցուցահանդես խորհրդարանում
Մայիսի 11-ին խորհրդարանում բացվեց Մայիսյան եռատոնին նվիրված ցուցահանդես, որտեղ ներկայացված են հայ ճարտարապետների` Բաքվում կատարած աշխատանքները: Ցուցահանդեսը նախաձեռնել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ներկա էին պատգամավորներ, պատմաբաններ, ճարտարապետներ, արվեստաբաններ, ներկայացուցիչներ պետական...
ԱԺ փոխնախագահն ընդունեց Հայաստանում Բուլղարիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը մայիսի 11-ին հանդիպեց ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կալին Վասիլեւ Անաստասովի հետ: Կողմերը կարեւորեցին հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունների խորացումը, միջխորհրդարանական գործակցության հետագա զարգացումը, առեւտրատնտեսական կապերի ...
Խորհրդարանում էին Ս. Սպանդարյանի անվան 24 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները
Մայիսի 11-ին ճանաչողական այցով Ազգային ժողով էին այցելել Երեւանի Սուրեն Սպանդարյանի անվան 24 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Նրանց հետ հանդիպեց ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը: Վերջինս, ներկայացնելով ԱԺ կառուցվածքը, անդրադարձավ օրենսդիր մարմնի աշխատանքին: Դպրոցականների հետ զրո...
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Հայաստան ժամանած պատվիրակության անդամներ ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Շառլ Լուպերտոն, Ֆրանսիայի պատգամավոր Սոֆի Մետը, Կատալոնիայի պատգամավոր Աուրորա Մադաուլան, Կամերունի պատգամավոր Ջոշուա Օսիհը, ՖԽՎ գլխավոր վարչական քարտուղար Էմանուել Մոր...
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնում է Լիտվա
Այսօր մեկնարկում է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Լիտվայի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը, հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը, Հայաստան-Լիտվա բա...