Տպել
12.05.2021
Ազգային ժողովը կրկին բացել էր դռները
1 / 17

Մայիսի 12-ին Ազգային ժողովը կրկին բացել էր իր դռները երիտասարդների առջեւ:

Այստեղ էին  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողները:

Հյուրերի հետ հանդիպեցին Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանը եւ Նիկոլայ Բաղդասարյանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց  ակադեմիական կրթություն ստանալուց հետո զբաղվածության հարցին, այդ  խնդրի լուծմանը վերաբերող առաջարկներին: Այդ առումով առաջարկվեց մշակել եւ ներկայացնել տարբեր ծրագրեր:

Ճանաչողական այցով խորհրդարանում էին նաեւ Երեւանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:

Հյուրերի հետ հանդիպեց ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը: Նա մանրամասնեց օրենսդիր մարմնի հիմնական գործառույթները, անդրադարձավ օրենքների մշակման եւ խորհրդարանում դրանց ընդունման ընթացակարգերին:

ԱԺ փոխնախագահը պատասխանեց աշակերտների հարցերին, որոնք վերաբերում էին  12-ամյա կրթության նպատակահարմարությանը, դպրոցների տեխնիկական վերազինմանը, արտերկրում գործող  անվճար ուսումնական ծրագրերին:

Օրվա հյուրերը Ազգային ժողովում շրջայց կատարելուց հետո նաեւ լուսանկարվեցին:
 


03.06.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սլովենիա
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով հունիսի 3-6-ը գտնվելու է Սլովենիայի Հանրապետությունում: Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Սլովենիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՍՀ նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի, ՍՀ ԱԺ նախագահ Ուրշկա Կլակո...