Մայիսի 12-ին Ազգային ժողովը կրկին բացել էր իր դռները երիտասարդների առջեւ:
Այստեղ էին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողները:
Հյուրերի հետ հանդիպեցին Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանը եւ Նիկոլայ Բաղդասարյանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ակադեմիական կրթություն ստանալուց հետո զբաղվածության հարցին, այդ խնդրի լուծմանը վերաբերող առաջարկներին: Այդ առումով առաջարկվեց մշակել եւ ներկայացնել տարբեր ծրագրեր:
Ճանաչողական այցով խորհրդարանում էին նաեւ Երեւանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:
Հյուրերի հետ հանդիպեց ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը: Նա մանրամասնեց օրենսդիր մարմնի հիմնական գործառույթները, անդրադարձավ օրենքների մշակման եւ խորհրդարանում դրանց ընդունման ընթացակարգերին:
ԱԺ փոխնախագահը պատասխանեց աշակերտների հարցերին, որոնք վերաբերում էին 12-ամյա կրթության նպատակահարմարությանը, դպրոցների տեխնիկական վերազինմանը, արտերկրում գործող անվճար ուսումնական ծրագրերին:
Օրվա հյուրերը Ազգային ժողովում շրջայց կատարելուց հետո նաեւ լուսանկարվեցին:
Խորհրդարանում հյուրընկալվեց ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մայիսի 12-ին հանդիպեց ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսի հետ: Խմբակցության ղեկավարը, ողջունելով հյուրին, շնորհավորեց նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ եւ հույս հայտնեց, որ իր գործունե...
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ
Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին: Ողջունելով հայկական պատվիրակությանը Լիտվայի կառավարությունում՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները դինամիկ...
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ
Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ: Ողջունելով հայկական պատվիրակությանը՝ Լիտվայի նախագահը փաստել է, որ այս տարի լրանում է մեր երկու պետությունների միջեւ դիվա...