Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ:
Ողջունելով հայկական պատվիրակությանը՝ Լիտվայի նախագահը փաստել է, որ այս տարի լրանում է մեր երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ նա կարեւորել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը, որը սույն թվականի մարտի 1-ին արդեն ուժի մեջ է մտել: Նաուսեդան Արարատ Միրզոյանին է փոխանցել իր զորակցության խոսքերը՝ ուղղված 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների ու տուժածների ընտանիքներին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, բարձր գնահատելով երկու երկրների միջեւ առկա երկխոսության մակարդակը, ընդգծել է, որ դրանք հիմնված են փոխադարձ հարգանքի վրա եւ հույս հայտնել, որ համավարակի հաղթահարմանը զուգահեռ կրկին կակտիվանան երկկողմ շփումները: Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա իրավիճակը՝ Հայաստանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է, որ անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով՝ ամրագրելու արցախահայերի ինքնորոշման իրավունքը:
Աշխատանքային քննարկում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 27-ին կազմակերպել է աշխատանքային քննարկում «Հանրային տեղեկատվության մասին», «Կիբեռանվտանգության մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են Ներքին գործերի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Արդարա...
Աշխատանքային քննարկման առանցքում եղել են կաթի մթերմանն առնչվող խնդիրները
Մարզեր պարբերաբար կատարած մեր այցերի ընթացքում անասնապահները բարձրաձայնում են կաթի մթերմանն առնչվող խնդիրների եւ, մասնավորապես, գնի նվազեցման փաստի մասին. այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը` մայիսի 27-ին...