13.05.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ
Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ:
Կողմերը շարունակել են նախորդ ամիս Երեւանում սկսած երկխոսությունը երկկողմ հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի խնդրի, Հայաստանում իրականացվող բարեփոխումների եւ սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
Արարատ Միրզոյանն արտգործնախարարին տեղեկացրել է նախօրեին Ադրբեջանի կողմից կատարված սահմանային ոտնձգության վերաբերյալ, ինչին ի պատասխան Լանդսբերգիսը խոր անհանգստություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ վստահեցրել, որ Եվրամիությունը գործուն քայլեր կձեռնարկի այս կապակցությամբ:
13.05.2021
ԱԺ-ի հյուրերն էին հայ-հունական պետական քոլեջի ուսանողներն ու դասախոսները
Մայիսի 13-ին ճանաչողական այցով խորհրդարանում էին Երեւանի զբոսաշրջության, սպասարկման ու սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի ուսանողներն ու դասախոսները: Նրանց հետ հանդիպեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը: Նա ուսանողներին պատմեց` ինչպես է որոշել դառ...

Ոռոգման ջրի ու հողի սեփականության իրավունքի հարցերը Ջրաշեն համայնքում
Պատգամավոր Ռուստամ Բաքոյանը խորհրդարանում օրեր առաջ հանդիպել էր Ջրաշեն համայնքի եզդիների հետ, լսել նրանց խնդիրները: Դրանց տեղում ծանոթանալու նպատակով պատգամավորը մայիսի 12-ին այցելեց Ջրաշեն համայնք: Առաջին ու ամենահրատապ հարցը, որ ներկայացվեց պատգամավորին, տնամերձ հողակտորները սեփականացնելու հարցն է...