Տպել
17.05.2021
«Խորհրդարան 1918-1920». Թանգարան-գրադարանների ստեղծման կարեւորության մասին
1 / 1

Առաջին հանրապետության խորհրդարանը, գնահատելով մշակույթի դերն անընդհատ զարգացող ու փոփոխվող աշխարհում, որոշեց Երեւանում հիմնել ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարան: Հատուկ որոշմամբ այդ նպատակի համար առանձնացվեց անշարժ գույք:

«1. Հայաստանի Հանրապետութեան մայրաքաղաքում հիմնւում է Ազգագրական-մարդաբանական թանգրան-գրադարան.

2. Ազգագրական-մարդաբանական գրադարան-թանգարանին է յանձնւում իբրեւ պետական սեփականութիւն Հայոց Ազգագրական ընկերութեան շարժական եւ անշարժ ամբողջ գոյքը, համաձայն նրա ընդհանուր ժողովի որոշման.

3. Թանգարան-գրադարանի վարելու գործը յանձնւում է Հայոց Ազգագրական-մարդաբանական ընկերութեանը, Հայաստանի Հանրապետութեան Հանրային կրթութեան եւ արւեստի մինիստրի վերահսկողութեան տակ եւ նրա կողմից հաստատւած առանձին կանոնադրութեան»: