ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 18-ի հերթական նիստում քննարկեց ԱԺ Բյուջետային գրասենյակի` ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: Համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանի տեղեկացմամբ` գրասենյակը հաշվետու ժամանակահատվածում ստացել է 44 հարցում, որից 22-ը պատգամավորներից, 2-ը` խմբակցություններից, 20-ը` մշտական հանձնաժողովներից: 2021-ի առաջին եռամսյակում ստացված հարցումներն ավելի քիչ են եղել, քան 2020-ին, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ պատգամավորներն իրենց հետաքրքրող որոշ տեղեկություններ ստանում են հանձնաժողովների եւ խմբակցությունների անունից իրականացվող հարցումների միջոցով: Ստացված հարցումների վերաբերյալ պատրաստվել եւ ԱԺ նախագահին, նրա տեղակալներին, հանձնաժողովներին, խմբակցություններին եւ պատգամավորներին է տրամադրվել 122 տեղեկանք: Պատրաստվել են նաեւ 64 ոլորտային տեղեկանքներ, որոնք տեղեկություններ են պարունակել 2020-ի պետական բյուջեի եւ 2021-ի պետական բյուջեի հունվար-փետրվար ամիսների ծախսային հոդվածների կատարման վերաբերյալ: Դրանք նույնպես տրվել են ԱԺ մշտական հանձնաժողովներին` ըստ նրանց գործունեության ոլորտների, ինչպես նաեւ ԱԺ մյուս մարմիններին:
Գրասենյակի ուսումնասիրությունները վերաբերել են պետական պարտքին, սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշներին, եկամուտներին ու ծախսերին: Պատրաստվել են ինֆոգրաֆիկ բնույթի տեղեկանքներ, որոնք 3-4 տարվա կտրվածքով վերլուծական տեղեկություններ են պարունակել վերոնշյալի վերաբերյալ:
Պատգամավորները թեեւ դրական գնահատեցին Բյուջետային գրասենյակի կատարած աշխատանքը, այնուամենայնիվ նկատեցին, որ խորհրդարանը բավարար չափով չի օգտվում գրասենյակի վերլուծություններից: Անհրաժեշտ համարվեց խթանել գրասենյակի կատարած տեղեկատվության տարածումը սոցիալական ցանցերի միջոցով:
ԱԺ թանգարանը թեեւ չունի տասնամյակների պատմություն, բայց ունի հատուկ խորհուրդ եւ նշանակություն (տեսանյութ)
ԱԺ թանգարանի թեմատիկ դարակներում ցուցադրված նմուշներն ունեն լայն աշխարհագրություն: Նրանցից յուրաքանչյուրի մուտքը թանգարան ունի իր պատմությունը: Ազգային ժողովի թանգարանում կան համալրումներ նաեւ 2020-ի պատերազմից հետո:...
«Երրորդ հանրապետության խորհրդարանի թանգարանը». Հուշանվեր-գորգ՝ ի պատիվ Շվեյցարիայի խորհրդարանական պատվիրակության
Խորհրդարանի թանգարանը ստեղծվել է Երրորդ հանրապետության Ազգային ժողովի գործունեությանը զուգահեռ, սակայն տարիներ շարունակ չուներ հստակ դասակարգում կամ հուշանվերների անհատական նկարագրություն: 2018-ի սեպտեմբերի 20-ին՝ Անկախության տոնին ընդառաջ, Ազգային ժողովում բացվեց թանգարանային հատված, որտեղ ցուցադրվ...
ԱԺ պատգամավորն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում
Մայիսի 17-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն աշխատանքային շրջայց կատարեց Շիրակի մարզի համայնքներում: Մեկնարկը տրվեց Ազատան համայնքից: Պատգամավորը եղավ տեղի մարզադպրոցում, ծանոթացավ շենքային վատթար պայմաններին: Ազատան համայնքի ղեկավարը բարձրացրեց մարզադպրոցի վերանորոգման հար...
Կենտրոնական բանկի նախագահը պատասխանեց գնաճին եւ գնաճային սպասումների արագացմանը վերաբերող հարցերին
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 18-ի նիստում ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացնելուց հետո Մարտին Գալստյանը պատասխանեց հանձնաժողովականների հարցերին: Հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը նշեց, որ նախորդ տարի լուրջ մարտահրավերներ էին առա...
ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն. հանձնաժողովը քննարկեց Կենտրոնական բանկի գործունեության տարեկան հաղորդումը
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 18-ի նիստում Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրեց ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: «Հաշվետու 2020 թվականը աշխարհում եւ հատկապես Հայաստանի համար բավականին ծանր տարի էր` դրանից ածանցված տնտ...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...