Հոկտեմբերի 24 -ին տեղի ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ, որը նախագահում էր հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:
Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց 2005 թվականի հուլիսի 20-ին Երեւանում ստորագրված` ՀՀ եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Գյուղական ձեռնարկությունների եւ փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիր» զարգացման վարկի համաձայնագիրը (4095AM): Նախարարը նշեց, որ համաձայնագրի նպատակը գյուղական ձեռնարկությունների եւ փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի իրականացման համար Միջազգային զարգացման ընկերակցության կողմից Հայաստանին վարկ տրամադրելն է: Ըստ համաձայնագրի ընկերակցությունը ՀՀ տրամադրել է 13 մլն 300 հազար փոխառության հատուկ իրավունքներին համարժեք գումար: Վարկը տրամադրվում է ֆինանսավորելու ծախսերի տարբեր ուղղություններ` աշխատանքներ, ապրանքների ձեռքբերում, վերապատրաստում, խորհրդատվական ծառայություններ, գործառնական ծախսեր եւ այլն:
Հանձնաժողովի դրական եզրակացությամբ համաձայնագիրը ընդգրկվեց հոկտեմբերի 24-27-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում