Տպել
20.05.2021
Մի շարք օրենքների նախագծերի քննարկումները հետաձգվեցին
1 / 1

Մայիսի 20-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք» օրենքի նախագիծը:

 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ հարցի առնչությամբ եղել են աշխատանքային քննարկումներ, ինչի արդյունքում օրենքի նախագիծը լրամշակվել եւ հստակեցվել է:

Հովհաննիսյանը, ներկայացնելով առաջարկվող փոփոխությունների վերջնական տարբերակը, նշեց, որ օրենքի նախագծից հանվել են բոլոր խնդրահարույց դրույթները: Փոխնախարարը տեղեկացրեց, որ առաջարկները բազմաթիվ են, եւ դրանք իրացնելու համար ժամանակ է անհրաժեշտ: Առաջարկվեց հարցի քվեարկությունը հետաձգել:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվեցին «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» եւ ««ՀՀ քրեական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթները եւս: