Տպել
20.05.2021
«Երրորդ հանրապետության խորհրդարանի թանգարանը». Հռոմեական կայսրության ամենամեծ արգելավայրի խորհրդանիշը
1 / 2
ԱԺ թանգարանում կան արտառոց պատմությամբ եզակի իրեր: Այդ շարքում է Բաալբեկ հուշանվերը, որը Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիի գլխավորած պատվիրակությունն է հանձնել ՀՀ ԱԺ նախագահին:

Բաալբեկ նշանակում է «Բեկաայի բաալ՝ տեր»:  Այդ անունն է կրում Լիբանանի Բեգաա դաշտավայրում Լիտանի գետից արեւելք գտնվող Բաալբեկ  քաղաքը: Հռոմեական կայսրության տարիներին քաղաքը հայտնի էր որպես ամենամեծ արգելավայր: Լիբանանի ամենալավ պահպանված հռոմեական կառույցների ավերակները ժամանակին եղել են Բաալբեկի հայտնի տաճարները՝ նվիրված Յուպիտերի, Մերկուրիի, Բաքոսի ու Վեներայի պաշտամունքին: Պատերազմների եւ երկրաշարժերի հետեւանքով տաճարն ավիրվել է: Այսօր ութ սյուներից միայն վեցն  են կանգուն: Ժամանակին աշխարհի ամենասուրբ վայրերից մեկը համարվող Բաալբեկը գրանցված է UNESCO-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: