Տպել
24.05.2021
Մայիսի 25-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվեց 35 հարց
1 / 2

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ մայիսի 24-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի հերթական նիստը:

Քննարկվեցին եւ հաստատվեցին Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 25-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվեց հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Մայիսի 25-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվեց 35 հարց:

Խորհրդի որոշմամբ հաստատվեց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման  ժամկետացանկը:   


17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...