Տպել
25.10.2005
Առաջարկվում է վերանայել սոցապ վճարների դրույքաչափերը

Ազգային ժողովը քառօրյայի երկրորդ օրը սկսեց քվեարկություններով: Խորհրդարանն ընդունեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը` առաջին եւ «Նախադպրոցական կրթության մասին» նախագիծը` երկրորդ ընթերցմամբ: Օրենսդիրը վավերացրեց նաեւ Հայաստանի եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ կնքված մեկ համաձայնագիր:

Շարունակելով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու` կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնության քննարկումները, խորհրդարանականները արտահայտեցին իրենց տեսակետներ: ՀՅԴ խմբակցությունընախագիծը համարում է սոցիալական փաթեթի բաղկացուցիչ մաս եւ անապահով խավի խնդիրները լուծելու` կառավարության որդեգրած քաղաքականության տրամաբանական շարունակություն: Խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը գտնում է, որ կենսաթոշակը բարձրացնելու առաջարկվող չափը բավարար չէ, սակայնքայլ առաջ է եւ հնարավորությունների շրջանակներում օգնություն կլինի բնակչությանը, հատկապես եթե պահպանվի հասցեականությունը: Պատգամավորը կո ղմնակից չէ ցնցումների միջոցով առկա խնդիրները լուծելուն եւ առաջարկում է աստիճանաբար առաջ շարժվել: Նշվեց, որ խմբակցությունը նպատակադրվել է 2007-2008 թթ. նվազագույն աշխատավարձը հասցնել 20 հազար դրամի շեմին: «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի բնութագրմամբ նույնպեսառաջարկվող հավելումներըբավարար չեն, եւ նա օրենսդիրների ուշադրությունը հրավիրեց գումարների լրացուցիչ աղբյուրներ գտնելու անհրաժեշտության վրա: Որպես լրացուցիչ աղբյուրպրն. Դալլաքյանը նշեց երկրում կոռուպցիայի մակարդակի նվազեցման կարեւորությունը` մեջբերելով Համաշխարհային բանկի հրապարակածայն թիվը, որի համաձայն կոռուպցիայի ցուցանիշով Հայաստանը 159 երկրների մեջ 89-րդն է: Միայն վառելիքի ստվերային շրջանառությունը, ըստ Վիկտոր Դալլաքյանի, կազմում է համախառն ներքին արդյունքի 1,3 տոկոսը: Թվային արտահայտությամբ` 55 մլն. ԱՄՆ դոլար:

Օրակարգային հաջորդ հարցը նույնպես ուներ սոցիալական ուղղվածություն: Այս դեպքում նախատեսվում է, փոփոխություն կատարելով «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում, հաշմանդամ եւ զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող կենսաթոշակն ավելացնել 20 տոկոսով: Միաժամանակ կառավարությունը նախատեսում է որոշ ծառայություններից օգտվելու համարայս խմբին տրվող օգնության չափը ավելացնել հազար դրամով: Նույնքան էլ կբարձրացվի հինգ եւ ավելի անդամներից բաղկացած ընտանիքի յուրաքանչյուր անձի համար տրվողլրացուցիչ գումարը: ԱԺ երկու մշտական հանձնաժողովներն էլ` սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի եւ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովները պաշտպանում են օրենսդրական նախաձեռնությունը եւ առաջարկեցին ընդունել:

Գործադիրը երկրորդ ընթերցման է ներկայացրել նաեւ «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որով նախատեսվում է պատվովճարները 4 հազար 500 դրամի փոխարեն սահմանել 10 հազար դրամ: Նախագծի ընդունման պարագայում կպահանջվի 540 մլն. դրամ, ինչն արդեն նախատեսված է 2006 թ. պետբյուջեի նախագծով: Նախորդ քննարկումների ընթացքում, երբ նախագիծը ներկայացում էր առաջին ընթերցման ընթացակարգով, խորհրդարանականները մտահոգություն էին հայտնել այս պատվովճարների շեմը որոշելու` օրենսդրի լիազորությունները գործադիրին փոխանցելու դրույթի կապակցությամբ: Արդյունքում կառավարությունը լրամշակված նախագծում առաջարկում է ամրագրել, որ պատվովճարը չի կարող լինել ավելի քիչ, քան10 հազար դրամը: ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի հանձնաժողովը ողջունում է այս վճարների շեշտակի աճը եւ տվել է նախագծին դրական եզրակացություն:

«Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» եւ «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերով կառավարությունը սահմանում է պարտադիր վճարի նոր տեսակ: Օրենքի ընդունման դեպքում, հ անրային ծառայություններըկարգավոող հանձնաժողովի պահպանության ծախսերը պետբյուջեից կտեղափոխվեն հանձնաժողովի ծառայություններից օգտվողների վրա: Մասնագետների գնահատմամբ, այս փոփոխությունը սակագների վրա էական ազդեցություն չի ունենա: Իսկ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու» նախաձեռնությամբ նախատեսվում է թողարկել նոր` խնայողական արժեկտրոնային պարտատոմս: Ֆինանսների եւ էկոնոմիկայինախարարությունը կանխատեսում է, որ պարտատոմսերի թողարկումը կնպաստի պետական դեֆիցիտի ֆինանսավորման եւ կանխիկ հոսքերի կառավարման արդյունավետության մեծացմանը: Քանի որ պարտատոմսն ունի խնայողական բնույթ, քաղաքացիական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելով, որոշակի սահմանափակում է նախատեսվում այն շրջանառելու հարցում. պարտատոմսերը չեն կարող գ րավադրվել, նվիրատվության կամ առքուվաճառքի առարկա դառնալ: Գործադիրն առաջարկում է նաեւ խմբագրական փոփոխություն կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում: Նպատակը պետության կողմից համայնքների եկամուտների նվազեցմանը եւ ծախսերի փոխհատուցմանը վերաբերող դրույթը հստակեցնելն ու ոչ ճիշտ մեկնաբանությունները բացառելն է:Նշված բոլոր նախագծերի վերաբերյալ խորհրդարանական գլխադասային հանձնաժողովների եզրակացությունները դրական էին:

Այլ էր պատկերը «Պարտադիր սոցիալականապահովագրությանվճարների մասին»օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու» մասին նախագծի եւ եւս 5 օրենքներում փոփոխություններ կատարելուկառավարության օրենսդրական նախաձեռնության դեպքում. այն ստացել է սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությունը, իսկ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովում նախագծի վերաբերյալ կարծիքները կիսվել են: Թեեւ ավելի ուշ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հանդես եկավ հօգուտ փաստաթղթի: Կառավարությունն առաջարկում է սոցապ վճարների դրույքաչափերի փոփոխություն: Ներկայում գործող` մինչեւ 20 հազար աշխատավարձի դեպքում հաշվարկվող 5000 դրամ սոցիալական վճարը կառավարությունն առաջարկում է փոխարինել 7000-ով` մնացած հաշվարկներում էլ կիրառելով այս շեմը:Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի հիմնավորմամբ,«Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրով» նախատեսվում է2008 թ.-ին կենսաթոշակի միջին մակարդակը հասցնել 14 հազար 500 դրամի: Նույն ծրագրով 2006 թ. նույն ցուցանիշը պետք է լինի 11 հազար 270 դրամ` այսօրվա 9 հազար 800-ի փոխարեն: Հանրապետությունում փաստացի կա 475 հազար կենսաթոշակառու եւ 430 հազար էլ աշխատող: Սոցապ վճարների հավաքագրման գործառույթը սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից հարկային ծառայությանը փոխանցելու արդյունքում 2005 թ.վճարի այս տեսակի գծով մուտքերը սպասվում է, որ կավելանան 12 մլրդ. դրամով, ասում է պրն.Ալավերդյանը եւ հավելում, որ 2006 թ. պահանջվող գումարները հավաքագրելու եւ նշված ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ 14 մլրդ. դրամ: Այս մուտքերը կապահովվեն մասամբ օրենսդրական այս փոփոխության, մասամբ էլ ` տնտեսական աճի եւ վարչարարության` չգրանցված աշխատողների հայտնաբերման արդյունքում: 14-ից շուրջ 8 մլրդ-ը նախատեսվում էհավաքագրել այս նախագծի ընդունմամբ:Օրենսդրական փաթեթով կառավարությունը փորձում է լուծել նաեւ պետական գրանցում ունեցող, սակայն գործունեություն չիրականացնող եւ ապառքներ կուտակած անհատ ձեռնարկատերերի հարցը: Մասնավորապես նրանցհամար սահմանվում ենպայմաններ` գործունեությունը դադարեցնելու համար: Հարկային մարմնի ներկայացուցչի տեղեկացմամբ, գրանցված 67 հազար անհատ ձեռնարկատերերից 47 հազարը որեւէ մուծում չի կատարում:

Նկատելո վ, որ լուծարման գործընթացի հետ կապված այսօր էլ դժգհությունները շատ են` Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հիմնական զեկուցողից փորձեց ճշտել` ինչպե՞ս են ծրագրում գործընթացն իրականացնել: Խորհրդարանի ղեկավարը կարծում է, որ հնարավոր չափով պետք է այն առանց ցնցումների կատարել: Պրն. Ալավերդյանը հավաստում է, որ գործունեությունը դադարեցնելու գործընթացի «հոգսը պետական մարմինների վրա է դրված» եւ լրացուցիչ բարդություններ չեն առաջանա: Նա նաեւ նշում է, որ այսօր բազմաթիվ են անհատ ձեռներեցները, որոնք ցանկանում են դադարեցնել իրենց գործունեությունը, պարզապես չկան մեխանզմներ: ԱԺ նախագահի հաջորդ` կենսաթոշակը 15 հազար դրամի հասցնելու համար պահանջվող գումարի չափի մասին հարցին ի պատասխան հարկային ծառայության պետի տեղակալը նկատեց, որ դրա համար անհրաժեշտ կլինի 85 մլրդ. դրամից ավելի գումար եւ այդ շեմին երկիրըկմոտենա 2008 թ.:

Հարցի վերաբերյալ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի ներկայացրած տեսակետը հարուստ էր տնտեսական քաղաքականության գնահատականներով: Եթե սոցիալական ուղղվածություն ունեցող` նախորդ հարցերից մեկի դեպքում նա մեջբերում էր վառելիքի ստվերային շրջանառությունը, այս դեպքում նա մատնացույց է անում հացի արտադրության ոլորտում շրջանառվողապօրինի գումարները: Դրանք, ըստ պատգամավորի, կազմում են 118 մլն. դոլար եւ այդ գումարներով կարելի է առկա հիմնախնդիրները լուծել:

Ինչպես նախատեսում է ԱԺ կանոնակարգը, խորհրդարանական քառօրյայի երկրորդ օրվա վերջում պատգամավորները հայտարարություններ հնչեցնելու հնարավորություն ստացան: