Տպել
25.05.2021
Խորհրդարանը գումարեց հերթական նիստերը
1 / 7

Մայիսի 25-ին խորհրդարանը սկսեց հերթական նիստերի աշխատանքը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ներկայացրեց ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագիծը:

ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ ««Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ գլխադասային՝ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն: Օրենսդրական փաթեթի վերաբերյալ հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը եւ համահեղինակ Թագուհի Թովմասյանը ներկայացրին իրենց տեսակետներն ու  հիմնավորումները: Քվեարկության արդյունքում այն չընդգրկվեց նստաշրջանի օրակարգի նախագծում:

ԱԺ նախագահը ներկայացրեց 2021թվականի մայիսի 25-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը: Առաջին բաժնում պարտադիր քննարկման ենթակա 26 հարցերը օրակարգ ընդգրկվեցին առանց քվեարկության:

Հերթական նիստերի օրակարգի երկրորդ բաժնում նախատեսված 9 հարցերը քվեարկությամբ չընդգրկվեցին օրակարգում:

««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում» փոփոխություն կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը եւ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը կքննարկվեն հատուկ ընթացակարգով: Դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում: