Տպել
25.05.2021
Կխրախուսվի օրգանական տեխնոլոգիաների կիրառությունը գյուղատնտեսության ոլորտում
1 / 7

Խորհրդարանը մայիսի 25-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի կարգավորման առարկան գյուղատնտեսական եւ սպառողական կոոպերատիվների գործունեության հարկային միջավայրի բարելավումն է: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի` առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում պատգամավորների կողմից առաջարկություններ չեն ստացվել: Կառավարությունն ունի մեկ բովանդակային առաջարկ, որը քննարկվել է տնտեսական հանձնաժողովում եւ հավանության արժանացել: Առաջարկվել է վերանայել նաեւ բույսերի վնասատուների դեմ կիրառվող եւ կենսաբանորեն ավելի անվտանգ միջոցների իրացման հարկային կարգավորումները: Ըստ փոփոխության` միջատների ե՛ւ ներմուծումը, ե՛ւ հետագա վաճառքը կազատվի ԱԱՀ-ից: Նախագծի ընդունումով հավասար պայմաններ կստեղծվեն` խրախուսելով օրգանական տեխնոլոգիաների կիրառությունը գյուղատնտեսության գործունեության մեջ: