Տպել
26.05.2021
Պատգամավորներն ընդունեցին նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները
1 / 17

Մայիսի 26-ին Ազգային ժողովը շարունակեց հերթական նիստերի աշխատանքը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ երեկ Հայաստանի սահմաններից ապօրինի ներս գտնվող ադրբեջանցիների արձակած կրակոցից հայ զինծառայող է զոհվել: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված զինծառայողի հիշատակը:

Ազգային ժողովը քվեարկություններով ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրենսդրական նախաձեռնությունները:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հատուկ ընթացակարգով քննարկելու հարցը: Երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո` 24 ժամվա ընթացքում:

Պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի եւ Անուշ Բեղլոյանի հեղինակած ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հեղինակների առաջարկությամբ վերադարձվեց գրավոր առաջարկների ներկայացման փուլ: