Տպել
26.05.2021
Տիգրան Հակոբյանի եզրափակիչ ելույթը
1 / 12

Մայիսի 26-ին ԱԺ նիստում քննարկվեց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը եզրափակիչ ելույթում անդրադարձավ պատգամավորների բարձրացրած հարցերին, տվեց պարզաբանումներ:

«Մենք սկսել ենք նեղացնել «ատելության խոսք» հասկացությունը` օգտագործելով 10-15 տարի առաջվա սահմանումները, սակայն դրա սահմանումները վերջին տարիներին բավականին ընդլայնվել են: Եթե առաջ դա կրոնական, ազգային,  ռասայական խմբերի նկատմամբ էր, ապա հիմա հակառակ հայացքներ, քաղաքական այլ տեսակետներ ունեցող անձանց հանդեպ ատելություն սերմանելն է»,- նշեց հանձնաժողովի նախագահը: