Մայիսի 27-ին Ազգային ժողովում շարունակվում էր «Բաց դաս» ծրագիրը:
Խորհրդարանի հյուրերն էին Երեւանի Րաֆֆու անվան թիվ 36, Վահագն Վարդանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցների աշակերտները եւ ուսուցիչները:
Նրանց հետ հանդիպեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հակոբ Ասլանյանը, Վիկտոր Ենգիբարյանը եւ Նիկոլայ Բաղդասարյանը:
Նույն օրը ԱԺ նիստերի դահլիճում «Գազպրոմ Արմենիա» ուսումնասպորտային համալիրի աշակերտների եւ ուսուցիչների հետ «Բաց դաս»-ն անցկացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Իսկ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հյուրերը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական դպրոցի ուսանողներն էին:
Պատգամավորների հետ հանդիպման ընթացքում այցելուները ներկայացրին իրենց հուզող խնդիրները, ուղղեցին տարբեր բնույթի հարցեր:
Հյուրերը, շրջելով խորհրդարանում, եղան գրադարանում, այնուհետեւ թանգարանում, որտեղ ծանոթացան ԱԺ պատմությանը:
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան մայիսի 31-ին, ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն -11:00-11:20 ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն - 11:20 -11:40 ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն- 11:40-12:00: ...
Քննարկվեցին մասնավոր մանկապարտեզների խնդիրները
Մայիսի 27-ին ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը խորհրդարան էր հրավիրել մասնավոր մանկապարտեզների ներկայացուցիչներին՝ քննարկելու ոլորտի խնդիրները: Աշխատանքային քննարկմանը մասնակցեցին կառավարության ներկայացուցիչներ, Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիայի անդամներ: Քննարկվեցին «Լիցենզավորման մ...
Արարատ Միրզոյանը նամակներով դիմել է գործընկեր խորհրդարանների նախագահներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նամակներ է հղել գործընկեր խորհրդարանների նախագահներին` ներկայացնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ տեղի ունեցող անթույլատրելի ոտնձգությունները եւ ադրբեջանական կողմի վերջին սադրանքը, ինչի արդյունքում ՀՀ տարածքում գերեվարվել են 6 ...
Արտահերթ նիստ` փակ ընթացակարգով
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի մայիսի 27-ի արտահերթ նիստի օրակարգում պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի, Սոֆիա Հովսեփյանի հեղինակած «Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների դեօկուպացիայի եւ արցախյան հիմնախնդրի կարգավորման վեր...
Կանցկացվի համատեղ փակ նիստ
Մայիսի 27-ին` ժամը 15:00-ին, Ազգային ժողովի 334 դահլիճում տեղի կունենա Պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստ՝ հայ-ադրբեջանական սահմանում լարված իրավիճակի հետ կապված: ...
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
ՀՌՀ տարեկան հաշվետվությունն ու մեդիադաշտում տիրող իրավիճակը
Նախորդ տարվա ընթացքում հանձնաժողովը չի արձանագրել կառավարության կողմից հեռարձակողների խմբագրական եւ կադրային քաղաքականությանը միջամտելու, հեռարձակողների բնականոն աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ էական նշանակության որեւէ բողոք: Արձանագրվել է լրատվամիջոցների եկամուտների ...
Խորհրդարանն ավարտեց հերթական նիստերի աշխատանքը
Մայիսի 27-ի հերթական նիստում Ազգային ժողովը շարունակեց ՀՀ Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման քննարկումը: Մտքերի փոխանակության շրջանակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձավ այսօր տեղի ունեցած իրադարձությանը` նշելով. «Այսօր լուր տարածվեց, որ ...
Հայ զինվորների առեւանգման մասին ԱԺ ամբիոնից խոսեց Լիլիթ Մակունցը
Լիլիթ Մակունցը կոչ արեց ՀՀ բոլոր գործընկերներին հստակ գնահատական եւ դիրքորոշում հայտնել Ադրբեջանի անթույլատրելի գործողությունների նկատմամբ: «Դա առեւանգում է. ՀՀ սահմանից` պաշտոնական մեկնաբանությամբ, գերեվարվել են հայ զինծառայողներ, սակայն ՀՀ սահմանից դա չենք կարող անվանել գերեվարում: Դա առեւան...
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ՝ 27.05.2021 ժամը 13:30 414 դահլիճ: ...