Տպել
31.05.2021
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը ներկայացրեց հաշվետվություն
1 / 1

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցների ընթացքում հայտնեց, որ խմբակցության 17 անդամները 2019 թվականի հունվարի 14-ից, երբ խորհրդարանն ստանձնել է իր պարտականությունները,  ունեցել են  865 ելույթ,  տվել 771 հարց` չհաշված հանձնաժողովներում ունեցած ելույթներն ու հարցերը: Խմբակցությունը  3 անգամ հանդես է եկել հարցապնդմամբ,  շրջանառության մեջ դրել 90-ից ավելի հայտարարությունների, ուղերձների նախագծեր: Ընդունվել են խմբակցության հեղինակած  մի շարք նախագծեր, որոնց շնորհիվ քաղաքացիների բազմաթիվ հարցեր են կարգավորվել տարբեր ոլորտներում:  Խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաեւ ԵԽԽՎ-ում իր կատարած գործունեությանը`  նշելով, որ ներկայացրել է ՀՀ շահերն ու խնդիրները: Ակտիվ գործունեության արդյունքում Էդմոն Մարուքյանն ընտրվել է ԵԽԽՎ Մարդու իրավունքների եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ: Աշխատել է նաեւ Մոնիտորինգի հանձնաժողովում:

Խմբակցության ղեկավարը նշեց նաեւ, որ Եվրանեսթ ԽՎ-ում ակտիվ աշխատել է խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը,  ԵԱՀԿ ԽՎ-ում` Անի Սամսոնյանը, իսկ Հարություն Բաբայանն աշխատել է ՀԱՊԿ եւ ԱՊՀ ԽՎ-ներում, բարեկամական խմբերում եւ այլն:  Խմբակցության ղեկավարն ընտրողներին հորդորեց ծանոթանալ   «Լուսավոր Հայաստան»-ի` շուրջ 30 էջից բաղկացած հաշվետվությանը  եւ պարզել, թե ինչպես են օգտագործել ժողովրդի շնորհիվ ստացած մանդատները: