Տպել
31.05.2021
Էդմոն Մարուքյանը` ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականի մասին
1 / 2

Մայիսի 31-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ԱԺ  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի  հրաժարականին: Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նշեց, որ Անվտանգության խորհրդի նիստին որեւէ խոսակցություն Արա Այվազյանի  հետ կապված չի եղել. «Զարմացած էի, որ իմացա հրաժարական է տվել: Այստեղ մի կարեւոր հանգամանք կա: Իմ կոչն ու ուղերձը պաշտոնատար անձանց այն է, որ պետք է գիտակցել, որ Հայաստանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, սա ժամանակավոր պաշտոնակատարների կառավարություն է, իսկ սահմանադրաիրավական կարգավորումները թույլ չեն տալիս որեւէ հրաժարական տված նախարարի փոխարեն նշանակել նոր նախարար: Կարծում եմ` դժվար չէ պետական շահերը ներկայացնել եւս երեք շաբաթ: Այս իրավիճակում ճիշտ է շարունակել ծառայել ՀՀ-ին, ոչ թե ամենածանր պահին դուրս գալ եւ այդ բեռը ուղղակի թողնել օդում»: