Տպել
31.05.2021
Ընտրական օրենսգիրքը չի արգելում հանդիպումները քաղաքացիների հետ մինչ քարոզչության մեկնարկը
1 / 1

ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցներին  «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից եկել էր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Խմբակցության ղեկավարից  լրագրողը հետաքրքրվեց` արդյոք խախտում չէ՞, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես չի մեկնարկել, սակայն քաղաքական ուժերը գնում են մարզեր, հանդիպում քաղաքացիների հետ, տալիս խոստումներ:  Էդմոն Մարուքյանը պարզաբանեց, որ գործող Ընտրական օրենսգրքով թույլատրվում  են նման ձեւաչափով հանդիպումները. «Մինչեւ ընտրական քարոզչության պաշտոնական օրը այլ եղանակներով քարոզչությունն արգելված չէ»,-հստակեցրեց նա: Իսկ թե ինչու է այդպես, պատգամավորը հորդորեց  հետաքրքրվել օրենսգիրքն ընդունողներից: