Տպել
31.05.2021
Լիլիթ Մակունցը` Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած առաջարկի եւ ԱԳ նախարարի պաշտոնակատարի հրաժարականի մասին
1 / 1

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` Անվտանգության խորհրդի նիստում հնչեցրած առաջարկի վերաբերյալ հարցին ի պատասխան` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մայիսի 31-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանն այդ գաղափարի մասին տեղեկացրել է համապատասխան կառույցների ղեկավարներին, որոնց կողմից առարկություն չի հնչել:

Այդ համատեքստում անդրադարձ եղավ նաեւ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի  հրաժարականին: Անվտանգության խորհրդի նիստից առաջ Վարչապետի պաշտոնակատարը հայտարարության բովանդակության մասին տեղեկացրել է նաեւ ԱԳ նախարարի պաշտոնակատարին, վերջինիս կողմից առարկություն չի հնչել: «Մնացած դրդապատճառների մասին ոչինչ ասել չեմ կարող, քանի որ չգիտեմ»,-ասաց Մակունցը: