Տպել
31.05.2021
«Խորհրդարան 1918-1920». Ինչպե՞ս էին կարգավորվում ընտրացուցակների անկանոնության հարցերը
1 / 1

«Համաձայն 26 եւ 27 յօտ. Հայաստանի Պարլամենտի ընտրութեանց օրէնքի, ընտրողական ցուցակները այն անձանց որոնք իրաւունք ունին մասնակցելու առաջիկայ Պարլամենտի ընտրութեանց այս Մայիսի 12 մինչեւ 22, դրւած կլինին քաղաքային վարչութեան գրասենեակում ստուգելու համար:

Ընտրողական իրաւունք ունեցողները այդ ժամանակամիջոցում կարող են տալ քաղաքային Յանձնաժողովին իրենց բողոքը այդ ցուցակների անկանոնութեան մասին: Այն անձինք, որոնք յիշեալ ժամանակամիջոցում չեն յայտնի ցուցակում չմուծւելու մասին զրկւում են ընտրութեան մասնակցելու իրաւունքից: 12 մայիսի 1919 ամի»: