Տպել
01.06.2021
44-օրյա պատերազմի մասնակիցների ու մարտում անմահացած հերոսների շուրջ 50 երեխաներ այցելեցին ԱԺ
1 / 68
Խորհրդարանը հունիսի մեկին` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, հյուրընկալեց երեխաներին: Հյուրերը 44-օրյա պատերազմի մասնակիցների ու մարտում անմահացած հերոսների շուրջ 50 երեխաներն էին: Էքսկուրսը սկսվեց ԱԺ թանգարանից, հետո տոնի պատվիրակները եղան ԱԺ գրադարանում:

Խորհրդարանի այգին  վերածվել էր մեծ խաղահրապարակի: «Իմ երազանքն է՝ խաղաղություն» խորագրով կավճանկարչության  համար առանձնացված հատվածում հյուրերը նկարեցին իրենց բաժին խաղաղությունը:
 

Երեխաները  եղան նաեւ նիստերի դահլիճում, որտեղ նրանց  դիմավորեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: Նրանք հարցեր ուղղեցին նաեւ պատգամավորներին:

Ավարտին հյուրերին միացավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու հունիսմեկյան տպավորություններն ամբողջացան խորհրդանշական լուսանկարով: