Հունիսի 3-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի տեղեկացմամբ՝ նախագծի նպատակը կառուցապատողների համար կանխատեսելի եւ անորոշություններից հնարավորին չափ զերծ հարկային միջավայրի ձեւավորումն է: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ անշարժ գույքի իրացման օտարման գործարքներին առնչվող ԱԱՀ-ով եւ շահութահարկով հարկման նպատակով որպես հարկման բազա հիմք է ընդունվում ոչ թե անշարժ գույքի մոտարկված շուկայական արժեքը, այլ դրա 80 տոկոսը:
Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Գեւորգ Պապոյանը: Ըստ նրա՝ առաջարկությունները կարող են կարգավորել ոչ միայն հարկային միջավայրը, այլեւ դրական ազդեցություն ունենալ նորակառույց բնակարանների գների վրա՝ հօգուտ սպառողի:
Նախագծով առաջարկվող կարգավորումների մանրամասները՝
այստեղ: