Տպել
03.06.2021
Առաջարկվում է կարգավորել հրավառությունների կազմակերպումը
1 / 6

Խորհրդարանը հունիսի 3-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց  ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից  փաթեթով: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը հայտնեց, որ առաջարկվում է կարգավորել հրավառությունների կազմակերպումը՝ հաշվի առնելով  ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով  սահմանված դասակարգիչները, ինչն ընդունել է նաեւ Հայաստանը:  Առաջարկվում է սահմանել  հրատեխնիկական արտադրանքի դասերը՝ հաշվի առնելով դրանց վտանգավորության աստիճանները:  Փոխնախարարի խոսքով՝ 2019-ին  մեր երկիր է ներմուծվել մոտ 1 մլն 100 հազար դոլարի հրատեխնիկական արտադրանք:

Նախագծով  սահմանվում է, թե երբ եւ օրվա որ  ժամերին հնարավոր կլինի կազմակերպել հրավառություններ, եւ որ տարիքի անձանց կթույլատրվի գնել հրատեխնիկական արտադրանք: Մասնավորապես, առաջարկվում է արգելել դրանց վաճառքը բնակելի շենքերի տարածքներում: Առաջարկվում է արգելել նաեւ  այն պայթուցիկ նյութերի վաճառքը, որոնց առաջացրած ձայնային աղմուկը 250 մետր հեռավորության վրա գերազանցում է 60 դեցիբելը:

Պատգամավորների մի մասն առաջարկեց բարելավել գործող համակարգը, ոչ թե փոփոխություններ առաջարկել օրենքում, ինչին ի պատասխան Ավագ Ավանեսյանն ասաց, որ առաջարկվող կարգավորումներն առավել ընդունելի են Կառավարության համար՝ հաշվի առնելով, որ համակարգի բարելավման դեպքում կարիք կլինի ներդնելու առավել մեծ ռեսուսներ:

Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հետաքրքրվեց, թե կա՞ն արդյունավետ վերահսկողական մեխանիզմներ, որոնցով հնարավոր կլինի պարզել՝ քանի դեցիբել է հրավառությունից առաջացած աղմուկը:  Ավագ Ավանեսյանը պարզաբանեց, որ խնդիրը կառավարելի է, կան մեխանիզմներ, որոնց շնորհիվ հնարավոր  կլինի  պարզել աղմուկի չափը: Նրա խոսքով՝ նման ուժգնության  հրատեխնիկական արտադրանք մեր երկրում չի արտադրվում. դրանք ներմուծվում են:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտնեց, որ հանձնաժողովը փաթեթին բացասական եզրակացություն է տվել, քանի որ  համոզիչ չեն եղել Կառավարության փաստարկներն առ այն, թե փաթեթով հնարավոր կլինի լուծել  առկա խնդիրները:  Նա առաջարկեց  բարձրացնել քաղաքացիների անդորրը գիշերային ժամերին հրավառություններով  խանգարողների  համար սահմանված տուգանքը: «Օրինակ՝ 100 հազարը  կարելի է դարձնել 1 կամ 2 մլն դրամ եւ կարգավորել հարցը»,-ասաց հանձնաժողովի նախագահը:

Փոխնախարար Ավագ Ավանեսյանը եզրափակիչ ելույթում խորհրդարանին հորդորեց ընդունել նախագիծը՝ այն համարելով խնդրի լուծման արդյունավետ տարբերակ:


27.05.2024
Աշխատանքային քննարկում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 27-ին կազմակերպել է աշխատանքային քննարկում «Հանրային տեղեկատվության մասին», «Կիբեռանվտանգության մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են Ներքին գործերի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Արդարա...

27.05.2024
Աշխատանքային քննարկման առանցքում եղել են կաթի մթերմանն առնչվող խնդիրները
Մարզեր պարբերաբար կատարած մեր այցերի ընթացքում անասնապահները բարձրաձայնում են կաթի մթերմանն առնչվող խնդիրների եւ, մասնավորապես, գնի նվազեցման փաստի մասին. այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը` մայիսի 27-ին...