Տպել
03.06.2021
Ընդլայնվում են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունները
1 / 1

Առաջին ընթերցմամբ հունիսի 3-ին խորհրդարանում քննարկված ««Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի նպատակն է կարգավորել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության եւ սպասարկման հետ կապված հարաբերությունները, ընդլայնել անպտուղ զույգերի կամ անձանց` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունները, օգնել  մարդկանց  երեխա ունենալու հարցում, կանխարգելել անպտուղ միայնակ անձանց սոցիալական մեկուսացումն ու բարելավել ժողովրդագրական իրավիճակը: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ նախագիծը երկար ժամանակ քննարկվել է տարբեր շահագրգիռ կազմակերպություններում, հաշվի է  առնվել միջազգային փորձը:

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը տեղեկացրեց, որ նախագիծը աշխատանքային կարգով քննարկվել է հանձաժողովում: Նա առաջարկեց օրինագծում առկա «հայկական ծագում» եզրույթը փոխարինել «ազգությամբ հայ» եզրույթով, ինչն Անահիտ Ավանեսյանն ընդունեց: