Տպել
03.06.2021
Խորհրդարանի արարողակարգի թանգարան. Գերմանիայի գրադարանում պահվող «Հայկական այբուբենի» ֆաքսիմիլեն
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության  պաշտոնական այցի ժամանակ Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեն ԱԺ արարողակարգի թանգարանին նվիրեց «Հայկական  այբուբեն 1703»-ի ճշգրիտ կրկնօրինակը: Այն հեղինակել է 1667-ից Բեռլինի Սուրբ Նիկոլայ տաճարի հոգեւոր առաջնորդ Անդրեաս Մյուլերը: Նա եղել է նաեւ գերմանացի առաջին արեւելագետներից մեկը, ում ջանքերով Բեռլինում առաջին անգամ  տպագրվել է հայոց այբուբենը:

ԱԺ արարողակարգի թանգարանում պահվող ցուցանմուշի բնօրինակի ֆաքսիմիլեն ներկայումս գտնվում է Բեռլինի պետական գրադարանում: