Տպել
31.10.2005
«Եվրաինտեգրումը քաղաքական առաջնահերթություն է»

Հոկտեմբերի 31-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Անն Մարի Լիզինին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-բելգիական խորհրդարանական կապերի զարգացմանը, տարածաշրջանային քաղաքականությանը եւ եվրաինտեգրման գործընթացներին առնչվող հարցեր:

Աժ նախագահը հյուրի խնդրանքով նրան իրազեկեց հայաստանյան քաղաքական կյանքի կարեւոր  իրադարձությունների մասին` նշելով, որ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրն արդեն նշանակված է եւ դրական արդյունքը կարեւոր նշանակություն ունի ժողովրդավարական  բարեփոխումների խորացման համար: Եվրոպական ինտեգրումը քաղաքական առաջնահերթություն է Հայաստանի համար, իսկ այդ ճանապարհին օգտակար է բելգիական փորձի ուսումնասիրությունը: Հանդիպման ընթացքում կարեւորվեց միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, որը կարող է մեծապես նպաստել եվրոպական ինտեգրման խորացմանը:Քննարկվեց նաեւ ռեգիոնալ կապերի հաստատման եւ 2006-ին Բելգիայի մասնակցությամբ տարածաշրջանային  կոնֆերանսի անցկացման հնարավորությունը, որտեղ կքննարկվեն ռեգիոնալ կապերի հաստատման հարցեր:

Անդրադարձ եղավ տարածաշրջանային խնդիրներին: Տիկին Լիզինն առաջարկեց աջակցել 2006-ի հունվարին Բրյուսելում Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանների նախագահների հանդիպմանը, որի օրակարգում կլինեն փոխհարաբերություններին առնչվող հարցեր: Աժ նախագահը նշեց, որ ինքը կողմնակից է Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացմանը եւ գտնում է, որ եղած հիմնահարցերը պետք է քննարկվեն բաց ու հրապարակային` ելակետ ունենալով ապագան: Արթուր Բաղդասարյանը  կարեւորեց տարածաշրջանային տնտեսական ծրագրերում բոլոր երկրների հավասար մասնակցությունը եւ այդ հարցերում Եվրամիության աջակցությունը` կրկնակի ստանդարտները բացառելու նպատակով: Փոխադարձաբար կարեւորվեց երկու երկրներում հասարական բարենպաստ մթնոլորտի առկայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր:


31.10.2005
ԵԽԽՎ-ն բարձր է գնահատում Հայաստանի ջանքերը եվրաինտեգրման ճանապարհին
Հոկտեմբերի 31-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետության խորհրդարանի 15-ամյակի տոնակատարության շրջանակներում`  Երեւան ժամանած ԵԽԽՎ փոխնախագահ Բեռնար Շրայներին: Խորհրդարանի նախագահը պարոն Շրայներին իրազեկեց Հայստանում կատարվող բարեփոխումների մասին` մասնավորապես ԵԽԽՎ-ո...

31.10.2005
Բելգիայի Սենատի նախագահի պաշտոնական այցը Հայաստան
Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Անն-Մարի Լիզինը: Հոկտեմբերի 31-ին տիկին Լիզինը խորհրդարանում կհանդիպի ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի, Հայաստան-Բելգիա բարեկամության պատգամավորական խմ...