Տպել
04.06.2021
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ գումարեց
1 / 5

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 4-ի արտահերթ նիստում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: 
  
Օրենսդրական առաջարկով նախատեսվող կարգավորումները`  այստեղ:    
  
Պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը բարձրացրեց վարձակալության իրավունքի հետ կապված խնդիրը: Հողային օրենսգրքով նախատեսված է վարձակալի նախապատվության իրավունք: Եթե տարածքը վաճառվում է ոչ թե մրցութային կարգով, այլ ուղղակի վաճառքով, ապա վարձակալն ունենում է նախապատվության իրավունք: Ըստ նրա` այդ հանգամանքը գործնականում կարող է խոչընդոտել տարածքի օտարումը: Պատգամավորն առաջարկում է այս հատվածը քննարկել:

Սուրեն Գրիգորյանն ընդգծեց, որ այս հարցում գործնականում խնդիրներ առաջանալու դեպքում առաջիկայում կարգավորումներ կառաջարկվեն: Հարակից զեկուցող Արթուր Դավթյանն  էլ պարզաբանեց, որ հողի վարձակալին է առաջնահերթություն տրվելու, քանի որ վերջինս ունի գնման նախապատվության իրավունք: 
  
Արթուր Դավթյանը տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ չեն եղել:

Նախաձեռնությունն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը: