Տպել
04.06.2021
Հանձնաժողովում քննարկված հարցերը ստացան դրական եզրակացություն
1 / 9

Հունիսի 4-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին հիմնականում Կառավարության հեղինակած մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումը ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Նա տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում նախաձեռնության վերաբերյալ որեւէ առաջարկ չի ներկայացվել: Նախագիծն արժանացավ հանձնաժողովի հավանությանը:

Նախաձեռնությամբ առաջարկվող բոլոր փոփոխությունները՝ այստեղ:  

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի ներկայացմամբ էլ քննարկվեց եւ դրական եզրակացություն ստացավ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս նախաձեռնության վերաբերյալ եւս չեն ներկայացվել առաջարկներ:

Նախագծով առաջարկվող կարգավորումները՝ այստեղ:  
  
Կառավարության եւ ԱԺ պատգամավոր Արտաշես Պետրոսյանի հեղինակած ,,Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասինե օրենքում փոփոխություններ կատարելու մասինե եւ ««Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: Նիստում գործադիրն առաջարկեց կատարել խմբագրական բնույթի փոփոխություններ:

Կառավարության առաջարկների հիման վրա լրամշակված նախագիծը ստացավ դրական եզրակացություն:

Փաթեթով առաջարկվող փոփոխությունները՝ այստեղ: