Տպել
04.06.2021
Ներկայացվեց ԱԺ աշխատակազմի 2020-ի պետական բյուջեի կատարողականը
1 / 1

Հունիսի 4-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ Ավետիսյանը ներկայացրեց «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության՝ խորհրդարանի աշխատակազմի եկամուտների ու ծախսերի կատարողականը:

2020-ի Ազգային ժողովի ճշտված, հաստատված բյուջեն կազմել է 6.69 մլրդ դրամ: Համավարակով, ռազմական դրությամբ պայմանավորված, ինչպես նաեւ աշխատակազմի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով իրականացվել են որոշակի միջհոդվածային վերաբաշխումներ՝ Կառավարության համապատասխան որոշումներով:

Ազգային ժողովը 2020-ի հատկացումների հաշվին Կառավարության պահուստային ֆոնդ է վերաբաշխել շուրջ 846 մլն դրամ: Կառավարության պահուստային ֆոնդից Ազգային ժողովին է հատկացվել 14.2 մլն դրամ: Արդյունքում, 6 միջոցառումների կատարման նպատակով ԱԺ ճշտված բյուջեն կազմել է 5.2 մլրդ դրամ, փաստացի ծախսը՝ 4.7 մլրդ դրամ: 2020-ին պետական բյուջե է վերադարձվել 1.3 մլրդ դրամ: Ազգային ժողովի կատարողականը կազմել է 90.9 տոկոս, որի համեմատաբար ցածր ցուցանիշը պայմանավորված է համավարակով,  այցելությունների, պատվիրակությունների ընդենուլությունների, գործուղումների, ներկայացուցչական ծախսերի գրեթե բացակայությամբ:

2020-ին նախատեսված է եղել իրականացնել հանձնաժողովների 259 հերթական եւ արտահերթ նիստեր, փաստացի իրականացվել է 215-ը: Խմբակցությունների նախատեսված 367 նիստերի փոխարեն իրականացվել է 296-ը: 17 նախատեսված խորհրդարանական լսումների փոխարեն իրականացվել է 10-ը, 13 բրիֆինգ է իրականացվել նախատեսված 17-ի փոխարեն:

Որակական ցուցանիշների առումով արձանագրվել է աճ: Շրջանառության մեջ դրված նախագծերի եւ միջազգային պայմանագրերի թիվը նախատեսված է եղել 270, փաստացի 381 նախագիծ եւ միջազգային պայմանագիր է շրջանառության մեջ դրվել: 722 օրենք եւ ԱԺ որոշում է ընդունվել նախատեսված 380-ի փոխարեն: Պաշտոնական պատվիրակությունների փոխայցերի թիվը նախատեսված 36-ի փոխարեն կազմել է 9-ը: Միջազգային կազմակերպությունների նստաշրջանների, հանձնաժողովների նիստերի մասնակցության օժանդակում միջոցառումները նախատեսված 108-ի փոխարեն եղել են 12-ը:

Մեծ աճ է արձանագրվել խորհրդարանական պաշտոնական վեբ կայքից օգտվողների թվում: 818 նախատեսված օգտվողների փոխարեն ունեցել ենք 1.6 մլն օգտվող:

Տեխնիկական հագեցածության բարելավման միջոցառման առումով եւս ունենք արդյունքային ցուցանիշներ: Նախատեսված է եղել ձեռք բերել 252 համակարգչային սարքավորում, սակայն ձեռք է բերվել 202-ը: Նախատեսված 338-ի փոխարեն ձեռք է բերվել 237 միավոր գրասենյակային գույք:

2020-ի ընթացքում Ազգային ժողովի աշխատակազմում կրճատվել է եւս 7 ծառայողական ավտոմեքենա, իսկ վառելիքի օգտագործումը կրճատվել է 9 տոկոսով: Իրականացվել է անկախ ֆինանսական աուդիտ:

ԱԺ-ն ԿԳՄՍ նախարարության օժանդակությամբ հեռավոր շրջանների ուսումնական հաստատություններին հատկացրել է 85 համակարգիչ:

ԱԺ բնականոն գործունեության ապահովման առումով եւս կատարվել են մի շարք աշխատանքներ: Նիստերի դահլիճում տեղադրվել է օդափոխության համակարգի կառավարման բլոկ, իսկ ԱԺ շենքի արտաքին լուսավորման աշխատանքներն իրականացվել են 34.6 մլն դրամով:

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Գլխավոր քարտուղարը ներկայացրեց պարզաբանումներ ներկայացուցչական ծախսերի, ճշգրտված բյուջեի նկատմամբ խնայողությունների վերաբերյալ:


26.06.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լատվիայի Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հետ
Լատվիայի Հանրապետության Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում է: Պատվիրակությունը, որի կազմում են նաեւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, անդամներ Էդուարդ Աղաջանյանը եւ Մարի...

26.06.2024
Նախատեսվում է ձեւավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձեւավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Պատգամավորի խոսքով նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի եւ պաշտպանական գե...