Տպել
31.10.2005
Բելգիայի Սենատի նախագահը Ազգային ժողովում

Հոկտեմբերի 31-ին Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Անն-Մարի Լիզինի գլխավորած պատվիրակությունը խորհրդարանում հանդիպեց Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի հետ:

Ողջունելով հյուրերին` պարոն Ռուստամյանը համոզմունք հայտնեց, որ Անն-Մարի Լիզինի այցը նոր խթան կհանդիսանա հայ-բելգիական հարաբերությունների զարգացմանը, միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը:Նշվեց, որ մեր երկիրը ընտրելով զարգացման եվրոպական ճանապարհը, փորձում է արագ տեմպերով ինտեգրվել Եվրոպային, եւ բոլոր կազմակերպությունները, որոնց անդամակցում է Հայաստանը, լրջորեն նպաստումեն այդ գործընթացին: Նշվեց նաեւ, որ Ազգային ժողովումօրենսդրական նախաձեռնությունների հիմնական մասը վերաբերում ենեվրաինտեգրման գործընթացին: Կարեւորվեց Հայաստանի մասնակցությունըտարածաշրջանում իրականացվող Եվրամիությանբոլոր նախաձեռնություններին:Անդրադառնալով Սահմանադրության բարեփոխումների գործընթացին, պարոն Ռուստամյանը համոզմունք հայտնեց, որ հանրաքվեի դրական ելքը մեր երկրի համար մեծ հնարավորություններ կստեղծի բարեփոխումները շարունակելուեւ լիարժեք իրականացնելուհամար:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեցին երկու երկրների միջեւ բազմակողմ հարաբերությունների, միջխորհրդարանական կապերի զարգացումը, տարածաշրջանային համագործակցությունը, ինչպես նաեւ Եվրոպական կառույցներում Հայաստան - Բելգիափոխգործակցությունը տարբեր ուղղություններով, քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս :

Բելգիայի Սենատի նախագահ Անն Մարի Լիզինի գլխավորած պատվիրակությունը Ազգային ժողովում հանդիպեց նաեւ  Հայաստան-Բելգիա խորհրդարանական բարեկամության խմբի հետ:

Խմբի անդամ, ԱԺ պատգամավոր Հրայր Կարապետյանը հյուրերին ծանոթացրեց Ազգային ժողովի օրինաստեղծ աշխատանքին,եվրաինտեգրման նպատակով մեր երկրի կատարած քայլերին` հույս հայտնելով, որ Հայաստանի եւ Բելգիայի խորհրդարանների համագործակցությունն ու փորձի փոխանակումը էլ ավելի կնպաստեն մեր երկրի որդեգրած քաղաքականության իրականացմանը:

Բելգիայի Սենատի նախագահ տիկին Լիզինը տեղեկացրեց, որ շուտով Բելգիան կդառնա ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, եւ հավաստիացրեց, որ իրենք ամեն ինչ կանեն, որ Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը էլ ավելի ակտիվանա:

Հյուրերի խնդրանքով ԱԺ պատգամավոր Մնացական Պետրոսյանը ներկայացրեց սոցիալական եւ առողջապահական ոլորտներում կատարված օրենսդրական աշխատանքները:

Երկուստեք կարեւորվեց երկու խորհրդարանների միջեւ փորձի փոխանակումը` հանձնաժողովների եւ բարեկամության խմբերի ակտիվ շփումների միջոցով:


23.06.2024
ԱԺ պատվիրակությունն այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-ին այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ: Պատվիրակությանն է ներկայացվել օրենսդրական բարեփոխումների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը: Հայ խորհրդարանականներն այցելել են նաեւ Ուհան քաղաքի արդ...