Տպել
04.06.2021
Տեղի կունենա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության քվեարկությունը
1 / 1

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության քվեարկությունը տեղի կունենա ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում ժամը 15:20-ից մինչեւ 16:20-ը:

Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրությունը տեղի է ունենում գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: