Տպել
31.10.2005
Հայաստանի խորհրդարանի 15- ամյակի տոնակատարության միջոցառումները

Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը առանձնազրույցներ կունենա

ԵԽԽՎ փոխնախագահ Բեռնար Շրայների

Բելգիայի Սենատի նախագահ Անն Մարի Լիզինի

Ֆինլանդիայի խորհրդարանի փոխնախագահ Մարկու Կոսկիի

Տաջիկստանի խորհրդարանի փոխնախագահ Ուբայդուլո Դովլաթովի հետ:

Հոկտեմբերի 31-ին տեղի կունենան պատգամավորական  բարեկամության խմբերի հանդիպումներ.

Հայաստան-Ֆինլանդիա

Հայաստան-Տաջիկստան

Հայաստան-ԵԽԽՎ

Նոյեմբերի 1-ին, ժամը 10-ին Աժ նիստերի դահլիճում աշխատանքները կսկսի «Պառլամենտը եւ պառլամետարիզմի զարգացման հեռանկարները ժողովրդավարության պայմաններում» միջազգային խորհրդաժողովը.

բացման խոսք ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյան

զեկուցումներ.

«Բազմակուսակցական համակարգի ձեւավորումը որպես ժողովրդավարական խորհրդարանի կայացման հիմք»-Աժ փոխնախագահ Տիգրան Թորոսյան

«Պառլամենտի դերը քաղաքացիական ինստիտուտների կայացման եւ տեղեկատվական ազատությունների ապահովման գործում». Աժ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյան

«Պառլամենտը եւ պառլամենտարիզմը հայ իրականության մեջ». ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյան

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներդրումը Եվրոպայում ժողովրդավարության ամրապնդման գործում».ԵԽԽՎ նախագահի տեղակալ Բերնար Շրայներ

«Միջազգային կազմակերպությունների դերը Հայաստանում պառլամենտարիզմի զարգացման գործում». ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Ռոբին Ֆիլիպս

«ՀՀ Աժ եւ միջազգային խորհրդարանական կազմակերպությունների համագործակցությունը». ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյան

«Հայաստանի Ազգային ժողովի ներդրումը ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության գործում». ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտով

Խորհրդաժողովի աշխատանքները կավարտվեն ժամը 16-ին:

Նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը առանձնազրույցներ կունենա

ՌԴ Պետական Դումայի երկու պալատների փոխնախագահներ Տորշինի եւ Կուպցովի

Վրաստանի խորհրդարանի փոխանախագահ Միխեիլ Մաճավարիանիի

Հունաստանի խորհրդարանի փոխնախագահ Գեորգիուս Սուրլասի

Նորվեգիայի խորհրդարանի փոխնախագահ Ինգե Լոննինգի

Ղազախստանի խորհրդարանի փոխնախագահ Օմիրբեգ Բայգելդիի

ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովի հետ:

Նոյեմբերի 1-ին, 334 սենյակում ժամը 14-ից մինչեւ 15.30 տեղի կունենա Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի նախագահության նիստը, որը կբացի ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը

վեբկայքի եւ հիմնադիր նիստի վերաբերյալ հրատարկված գրքի շնորհանդես

պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի հանձնաժողովների եւ նախագահության կանոնակարգերի նախագծերի քննարկում եւ հաստատում

2006-ին կայանալիք վեհաժողովի ժամկետի հաստատում եւ այլ հարցեր

Նոյեմբերի 1-ին ժամը 11-ից 16-ը Ազգային ժողովում տեղի կունենան տոնակատարությանը մասնակցող պատվիրակությունների եւ պատգամավորական բարեկամության խմբերի 16 հանդիպումներ.

Հայաստան-Հունաստան

Հայաստան-Լիտվա

Հայաստան-Բելառուս

Հայաստան-Բուլղարիա

Հայաստան-Վրաստան

Հայաստան-Լիբանան

Հայաստան-Ֆրանսիա

Հայաստան-Մոլդովա

Հայաստան-Էստոնիա

Հայաստան-Իտալիա

Հայաստան-Ուրուգվայ

Հայաստան-Ռումինիա

Հայաստան-Ղազախստան

Հայաստան-Կիպրոս

Հայաստան-Եվրամիություն

Հայաստան-ՌԴ

Նոյեմբերի 1-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական թատրոնի դահլիճում տեղի կունենա խորհրդարանի 15-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ եւ համերգ:

Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը առանձնազրույցներ կունենա

Ֆրանսիայի Սենատի պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Բեռնար Պիրասի

Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Կոնոպլյովի

Չինաստանի բարեկամության խմբի ղեկավար Հո Իբինի

Լիտվայի խորհրդարանի փոխնախագահ Չեսլովաս Յուրկենասի

Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավորների

Ուղղափառների ԽՎ անդամների հետ:

Նոյեմբերի 2-ին տեղի կունենան պատգամավորական բարեկամության խմբի հանդիպումներ

Հայաստան-Ֆրանսիա

Հայաստան-Չինաստան

Տոնական միջոցառումները կավարտվեն Ազգային ժողովի բակում ծառատունկով:


23.06.2024
ԱԺ պատվիրակությունն այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-ին այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ: Պատվիրակությանն է ներկայացվել օրենսդրական բարեփոխումների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը: Հայ խորհրդարանականներն այցելել են նաեւ Ուհան քաղաքի արդ...