Տպել
31.10.2005
Պատգամավորները կներկայացնեն առաջարկություններ

Հոկտեմբերի 31-ին խորհրդարանը շարունակեց քննարկել 2006 թ. բյուջեի նախագիծը: Ելույթներով հանդես եկան թե խորհրդարանի քաղաքական ուժերի, եւ թե գործադիր իշխանության ներկայացուցիչներ:

Կրթության ու գիտության ոլորտի պետական ծրագրերի, առաջնահերթությունների ու նախատեսված ֆինանսական միջոցների մասին պատգամավորներին տեղեկացրեց գիտության եւ կրթության նախարար Սերգո Երիցյանը: Նա նշեց, որ կրթական համակարգի բարեփոխումներն առանց համապատասխան միջոցների հնարավոր չէ իրագործել, ինչով եւ պայմանավորված է այս ոլորտին ուղղված ծախսերի ավելացումը: Կրթության համակարգի համար ծրագրված ֆինանսավորումը 2006 թ.կկազմի 69 մլրդ. դրամ` 20 տոկոսով ավելի ընթացիկ տարվա համադրելի ցուցանիշից: Պետական ծրագրերում հատուկ տեղ է զբաղեցնումհանրակրթական ոլորտը, որի համար նախատեսված է 53 մլրդ. 265 մլն. դրամ:  Ծախսերի ավելացման հաշվին նախատեսվում է բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը, միջոցներ են առանձնացվել նաեւ 12-ամյա միջնակարգ կրթությանն անցում կատարելու, ուսուցիչներին վերապատրաստելու, նաեւ` համակարգը համակարգիչներով ապահովելու համար: Նախարարը հանրակրթության բնագավառը կրթակ ան բարեփոխումների հիմնական թիրախն է համարում եւ ասում, որ մեկնարկն սկսվում է հենց այստեղից: Նա նաեւ կարծում է, որ այդ բարեփոխումները կհաջողվեն կրթության շարունակականությունը հաշվի առնելու պարագայում միայն: Միջին մասնագիտացված ուոսւմնական հաստատություններում եւս նախատեսված է աշխատավարձի բարձրացում. նախկին 17 հազարի փոխարեն սահմանվել է 30 հազար դրամ: Բարձրագույն եւ հետբուհական կրթության համար նախագծով նախատեսված է 5 մլրդ. դրամից ավելի գումար: Հաջորդ տարի գիտությանը ուղղված պետական միջոցները կավելանան 1 մլրդ-ով: Նախարարի գնահատմամբ, բյուջեի հնարավորությունների սահմաններում ոլորտիհամար արվել է առավելագույնը:

Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը, առաջընթացըներկայացնելու համար, վկայակոչում է թվերը: Եթե 2003 թ. գյուղատնտեսության բնագավառի ֆինանսավորումը պետական բյուջեից կազմել է2 մլրդ. 600 մլն. դրամ, գալիք տարում այն կկազմի 5 մլրդ. 334 մլն. դրամ: Գործադիրը միջոցները բաշխելիս առաջնորդվել է գյուղատնտեսության զարգացման ռազմավարական , ինչպես նաեւ միջինժամկետ ծախսերի ծրագրերով: Ջրարբիացման գործընթացը, որն սկսվել է ընթացիկ տարում, շարունակվելու է2006-ին. նախատեսվում է ջրարբիացնել 20 հազար հեկտար արոտավայր: Որպես նորույթ նախարարը ներկայացրեց, որ անտառային տնտեսության աշխատակիցների աշխատավարձերը առաջին անգամ կվճարվեն պետական բյուջեի միջոցներով. այս նպատակով նախատեսվել է 760 մլն. դրամ: Մինչ այսօր նրանց աշխատավարձային ֆոնդը համալրվում էր անտառահատումներից ստացված միջոցներով: Այս տարի անասնաբույժների համար էլ է նախատեսվում սուբսիդավորում:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանն ասում է, որ կառավարությունը հետեւողականորեն եւ շարունակական կերպով փորձում է լուծում տալ սոցիալական խնդիրներին: Մասնավորապես, 2006 թ. աշխատավարձերը, կենսաթոշակները եւ բնակչությանը տրվող այլ վճարներ կբարձրացվեն միջինը 20 տոկոսով:Սոցիալական ապահովության եւ ապահովագ րության համար ծրագրված գումարները 2005 թ. համեմատությամբ ավելացել են8 մլրդ. դրամով` կազմելով 54 մլրդ.: Արդեն երկրորդ տարին է, որ համակարգն անցել է ծրագրային ֆինանսավորման. գալիք տարում նախատեսվում է կենսագործել 41 ծրագիր: Նախարարի բնորոշմամբ, բյուջեի մուտքերի հավաքագրումից պակաս կարեւոր չէ նաեւ դրանք արդյունավետ ծախսելը:2006-ին կառավարությունը աշխատանքներ է կատարելու կենսաթոշակային համակարգի նոր ռազմավարություն մշակելու ուղղությամբ` սեփական վճարումների չափով պայմանավորված կենսաթոշակ ստանալու սկզբունքի կիրառմամբ: Այսօր արդեն սկսվել է հաշվառման համակարգի ներդրման գործընթացը:

Բնապահպանության ոլորտին բյուջեի շրջանակներում կհատկացվի 1 մլրդ. 367 մլն. դրամ, ներկայացնում է բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը: Գումարներ կուղղվեն ձկան պաշարների համալրման համար` 10 մլն. դրամի չափով, երկրաբ անահետազոտական աշխատանքների իրականացմանը` 19 մլն. դրամի չափով, իսկ հատուկ տարածքների պահպանության համար նախատեսվում է ծախսել 367 մլ. դրամ: Այս ոլորտում եւս հիմնականում կֆինանսավորվեն ծրագրեր, որոնք32-ն են:

2006-ի գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ տեսակետներ հայտնեցին խորհրդարանական չորս խմբակցության եւ խմբի ներկայացուցիչները:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը կարեւորում է բյուջեի շարունակական բնույթը եւ նշում, որ արդեն մի քանի տարի է` միջինժամկետ ծախսային ծրագրով առաջնորդվելով` արձանագրվում է բարձր կատարողական, եւ նաեւ ոլորտային զարգացման ուղղությունները ծրագրավորելու հնարավորություն էստեղծվում: Ամեն տարի բյուջեն դառնում է առավելհասցեական` կարծում է նա: Խմբակցությունը առաջարկություններ է ներկայացրել, մասնավորապես բազային կենսաթոշակը 4500 դրամ դարձնելու վերաբերյալ: Խմբակցության ղեկավարը գոհունակությամբ է նշում, որ բյուջեի նախագիծը սոցիալական ուղղվածություն ունի: Նաեւ ողջունում է պաշտպանության եւ անվտանգության խնդիրների,ենթակառուցվածքների բարեփոխումներին նկատմամբ պետության ուշադրությունը: Տնտեսական աճի տեմպերով, աղքատության նվազեցմամբ եւ ստվերային տնտեսության դեմ պայքարի քաղաքականությամբ հնարավոր կլինի ոչ միայն ապահովել բյուջեի կատարողականի բարձր ցուցանիշ, այլ խնայողություններ ունենալ,վստահ է խմբակցության ղեկավարը: ՀՅԴ-ն դրական է վերաբերվում նաեւքաղծառայողների աշխատավարձերի բարձրացմանը: Այնուհանդերձ, խմբակցությունն ունի սկզբունքային դիտողություն, որը վերաբերվում է սոցիալական քաղաքականությանը: Սոցիալական բարեփոխումների հիմքում խմբակցությունը տեսնում է կենսապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսապահովման նվազագույն բյուջեի մասին օրենքը: Այն ընդունվել է 2004 թ., սակայն կառավարությունը մինչ այսօր չի իրականացրելզամբյուղի կազմը եւ կառուցվածքը սահմանելու` օրենքով նախանշված գործառույթը, որը հետագայում պետք է անցնի խորհրդարանին:Խմբակցությունը գործադիր մարմնին առաջարկում է չանտեսել այս դրույթը: Իսկ ընդհանուր առմամբ, խմբակցությունը բյուջեի նախագիծը գնահատում է որպես հավասարակշռված:

«Ժողովրդական պատգամավոր» խմբի անդամ Մկրտիչ Մինասյանը կարծում է, որ նախագծում առկա են դրական տեղաշարժեր: Նախ, վերջին տարիների համեմատությամբ բյուջեն կրկնապատկվել է: Առաջին անգամ շուտ ներկայացնելով փաստաթուղթը խորհրդարան` լիարժեք քննարկման հնավարություն է ստեղծվել: Պատգամավորը նաեւ կարեւոր է համարում, որ նախագիծն ունիընդգծված սոցիալական բնույթ: Ի դեպ, խումբը պաշտպանում է բազային կենսաթոշակը 4500 դրամ դարձնելու ՀՅԴ խմբակցության առաջարկը:Աշխատավարձերը, կենսաթոշակները բարձրացնելու, նպաստների վճարման համար գումարներն ավելացնելու, առողջապահության ոլորտում աշխատավարձերը 20 տոկոսով ավելացնելուկառավարության քաղաքականությունը պատգամավորական խումբը ողջունում է: Թեեւ գիտությանն ուղղված միջոցները նախագծում ավելացվել են 1 մլրդ. դրամով, Հայաստանում գիտության դերն ու տեղը վերանայման կարիք ունի, ասում է պատգամավորը:Տեղական ինքնակառավարման մարմինների համար լիարժեք գործունեության պայմաններ են ստեղծված. նախագծով զգալիորեն ավելացվել են համայնքների ֆինանսավորման ծավալները: Խմբակցությունը, սակայն, մտահոգիչ է համարում. որ հանրապետությունում 3 աշխատունակ քաղաքացիներից մեկը գործազուրկ է, իսկ զբաղվածների 2/3-ի եկամուտներն էլ ձեւավորվում են գյուղատնտեսական եւ առեւտրային գործունեությունից:Պատգամավորը նաեւ վտանգավոր է համարում, որ տնտեսական աճը կախված է արտասահմանյան օժանդակություններից: Բյուջետային քննարկումները առիթ հանդիսացան, որ խումբը ներկայացնի իր անհամաձայնությունը վարկավորման բարձր տոկոսադրույքների հետ, որոնք խոչընդոտում են տնտեսության ողնաշարը հանդիսացող` փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը: Տնտեսության զարգացմանը, ըստ պատգամավորի, խանգարում են նաեւ ներմուծ ման մեծ ծավալները, որոնք գերազանցում են արտահանման ծավալներին:Խումբը պատրաստ է «այո» ասել նախագածին` ներկայացրած առաջարկությունների քննարկումից հետո:

«Արդարություն» խմբակցության պատգամավոր Թաթուլ Մանասերյանը կարծում է, որբյուջեի նախագծին ծանոթանալու համար բավարար ժամանակ չի տրվել պատգամավորներին. գնահատելուց առաջ նախ պետք է ուսումնասիրել փաստաթուղթը: Պատգամավորը դժգոհ է քննարկումների ընթացքից: Նրակարծիքով, պարզ չէ, թե որն էկառավարության հիմնական տնտեսական ծրագիրը: Պատգամավորի համար նաեւ պարզ չէ` բյուջեի հաշվարկների հիմքում փոխարժեքի 468, թե՞ 420 հաշվարկային արժեքն է:Ընդդիմադիր պատգամավորը նաեւ վերապահումով է վերաբերվում տնտեսական աճի ցուցանիշին` ասելով, որ այնվերականգնողական աճ է:Իր ելույթում պատագամավորը չանտեսեց նաեւ ավանդների հարցը. մինչեւ բյուջեի ընդունումը, պետքէր ընդունել ավանդների փոխխհատուցման մասին առանձին օրենք, կարծում է նա: Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ, գիտության ոլորտին պետությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանն ընդգծեց, որ 2006-ի բյուջեի նախագիծը համահունչ է «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին» եւ միջինժամկետ ծախսային ծրագրին,որոնցում արտացոլված է խոհրդարանում 2003 թ. հաստատված քառամյածրագիրը, որն էլ իր հերթին կազմված է կոալիցիայի քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերից: Խմբակցության ղեկավարը գոհունակությամբ նշեց, որ ծախսային մասում հաջողվել է հատել 1 մլրդ. դոլարի սահմանագիծը:Նա ներկաների ուշադրությունը մեկ անգամ եւս հրավիրեց 2006-ը բնորոշող մակրոտնտեսական ցուցանիշների, աշխատավարձերի բարձրացմանվրա: Խմբակցության ղեկավարը գոհունակություն հայտնեց հատկապես կրթության ոլորտի բարեփոխումների եւ ոլորտին ուղղված ծախսերի կապակցությամբ: Պատգամավորը նշեց սոցիալական բնագավառում մի շարքօրենքների ընդունման հանգամանքը, որը հնարավորություն է ընձեռել սոցիալական ուղղությամբ տրամադրվելիք գումարներներն էլ ավելի հասցեական դարձնել: Այս, ինչպես նաեւ կրթության ոլորտիօրենքների մշակմանը, մասնակցել է նաեւ «Օրինաց երկիրը»: Խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ ավանդների վերադարձման իրենց նախաձեռնությունը` 2005 թ. բյուջեում գումարներ նախատեսելու վերաբերյալ, մնաց անարձագանք եւ գոհունակությամբ նշեց, որ 2006 թ-ին կսկսվի գումարների վերադարձը: Պատգամավորը ավանդների փոխհատուցումըդիտարկում է որպես սոցիալական հարց: «Օրինաց երկիր» խմբակցությունը պաշտպանելու է 2006-ի բյուջեի նախագիծը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը համաձայն չէ, որ ընդդիմադիրներըբյուջեի նախագիծը ներկայացնեն «սեւ» գույներով, իսկ դիմադիրները` «վարդագույն»: Խմբակցության ղեկավարը նաեւ համաձայն չէ հնչած քննադատության հետ, թե պատգամավորները չեն կարդացել նախագիծը` հիշեցնելով հանձնաժողովների ակտիվ քննարկումները: ՀՀԿ-ն չի ասում, որ ամեն ինչ լավ է, հատկապես որ ժողովրդի համար դեռ դրական տեղաշարժը նկատելի չէ: Դեռ չլուծված խնդիրներ շատ կան, ասում է Գալուստ Սահակյանը` նշելով, որ տնտեսությունն առաջ է գնացել, իսկ քաղաքական համակարգը` ետ է մնացել: Հետեւաբար պետք են համակարգային փոփոխություններ: ՀՀԿ խմբակցության ղեկավարը նույնպես կարծում է, որ գիտությանը պետք է ավելի շատ բյուջետային միջոցներ ուղղել, սակայննա նաեւ հիշեցնում է, որ եթեմի քանի տարի առաջ քննարկվում էր գիտությանը 500 մլն. դրամ հատկացնելու հարցը, այսօր խոսվում է 5 մլրդ-ի մասին: Նա նաեւ հիշեցնում է, որ 2000 թ. պետությունը 72 մլրդ. դրամի ներքինպարտք ուներ եւայն ժամանակ էլ կար թերահավատություն: «Կան ծրագրեր եւ մենք առաջ ենք շարժվելու»,-ասում է Գալուստ Սահակյանը: Ինչպիսի բյուջե էլ լինի, քննադատելու տեղ միշտկունենա:

Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն, նիստը ընդմիջվում է 4 օրով, որի ավարտից հետո 24 ժամվա ընթացքում խորհրդարանականները գործադիրին առաջարկություններ ներկայացնելու հնարավորություն կունենան: Կառավարությունն այդ առաջարկությունների քննարկման արդյունքում խորհրդարանի դատին կներկայացնի բյուջեի նախագծի վերջնական տարբերակը:


31.10.2005
Հանդիպումներ խորհրդարանի 15 ամյա տարելիցի առթիվ
Հայաստանի խորհրդարանի 15-ամյա տարելիցի առիթով Հայաստան են ժամանել միջազգային կառույցների եւ այլ երկրների խորհրդարանների պատվիրակություններ: Հոկտեմբերի 31-ին ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Բեռնար Շրայներին:Աժ փոխնախագահը կարեւորեց ԵԽԽՎ փո...

31.10.2005
Հայաստանի խորհրդարանի 15- ամյակի տոնակատարության միջոցառումները
Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը առանձնազրույցներ կունենա ԵԽԽՎ փոխնախագահ Բեռնար Շրայների Բելգիայի Սենատի նախագահ Անն Մարի Լիզինի Ֆինլանդիայի խորհրդարանի փոխնախագահ Մարկու Կոսկիի Տաջիկստանի խորհրդարանի փոխնախագահ Ուբայդուլո Դովլաթովի հետ:Հոկտեմբերի 31-ին տեղի կունենան պատգամավորակա...

31.10.2005
Բելգիայի Սենատի նախագահը Ազգային ժողովում
Հոկտեմբերի 31-ինԲելգիայի Թագավորության Սենատի նախագահ Անն-Մարի Լիզինի գլխավորած պատվիրակությունը խորհրդարանում հանդիպեց Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի հետ: Ողջունելով հյուրերին` պարոն Ռուստամյանը համոզմունք հայտնեց, որ Անն-Մարի Լիզինի այցը նոր խթան կհանդ...

31.10.2005
«Եվրաինտեգրումը քաղաքական առաջնահերթություն է»
Հոկտեմբերի 31-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Անն Մարի Լիզինին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-բելգիական խորհրդարանական կապերի զարգացմանը, տարածաշրջանային քաղաքականությանը եւ եվրաինտեգրման գործընթացներին առն...

31.10.2005
ԵԽԽՎ-ն բարձր է գնահատում Հայաստանի ջանքերը եվրաինտեգրման ճանապարհին
Հոկտեմբերի 31-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետության խորհրդարանի 15-ամյակի տոնակատարության շրջանակներում`  Երեւան ժամանած ԵԽԽՎ փոխնախագահ Բեռնար Շրայներին: Խորհրդարանի նախագահը պարոն Շրայներին իրազեկեց Հայստանում կատարվող բարեփոխումների մասին` մասնավորապես ԵԽԽՎ-ո...

31.10.2005
Բելգիայի Սենատի նախագահի պաշտոնական այցը Հայաստան
Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Անն-Մարի Լիզինը: Հոկտեմբերի 31-ին տիկին Լիզինը խորհրդարանում կհանդիպի ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի, Հայաստան-Բելգիա բարեկամության պատգամավորական խմ...