Տպել
09.06.2021
Դրական եզրակացություն՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին
1 / 1

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հունիսի 9-ին երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:  Հեղինակի տեղեկացմամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծի վերաբերյալ Կառավարությունից ստացվել է մեկ առաջարկ, որն ընդունվել է: Փոփոխություններից մեկով հեղինակն առաջարկում էր քաղաքացիներին ծանուցումն իրականացնել առձեռն, ինչը պատգամավորներն աննպատակահարմար համարեցին, ուստի հեղինակն այդ դրույթը հանեց նախագծից:

Նախաձեռնությունը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Նախաձեռնությամբ նախատեսված կարգավորումները՝  այստեղ:  


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...