ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 9-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ու ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանի գնահատմամբ՝ օրենսդրական առաջարկի նպատակը Քննչական կոմիտեի աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելն է: «Քննչական կոմիտեի մասին» օրենքի փոփոխությունից հետո կոմիտեի կառուցվածքը եւ հաստիքացուցակը պետք է հաստատի կոմիտեի նախագահը: Աշխատանքն իրականացնելու նախապատրաստական փուլում, սակայն, Քննչական կոմիտեն արձանագրել է օրենսդրական բացը: Խնդիրն այն է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքում նախատեսված չեն հայեցողական պաշտոնները: «Նման իրավիճակում փաստացի պաշտոններ զբաղեցնող մի շարք անձինք պետք է մնային անգործ: Այսօր Քննչական կոմիտեն չի կարողանում կատարել կառուցվածքային փոփոխություններ, քանի որ այդ դեպքում մի շարք հաստիքներ կվերանան: Մինչդեռ այդ հաստիքներն անհրաժեշտ են Քննչական կոմիտեին»,-ընդգծեց Այվազյանը:
Առաջարկվում է «Հանրային ծառայության մասին» 2018 թ. ընդունված օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում «գլխավոր դատախազի» բառերից հետո լրացնել «քննչական կոմիտեի նախագահի» բառերը, իսկ «գլխավոր դատախազի տեղակալի» բառերից հետո՝ «քննչական կոմիտեի նախագահի տեղակալների» բառերը: Արսեն Այվազյանի պնդմամբ՝ այս եղանակով կկարգավորվի օրենսդրական բացը:
Նախագծի վերաբերյալ առարկություններ չուներ հարակից զեկուցողը:
Օրենսդրական փաթեթն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը: Հանձնաժողովը որոշեց առաջարկել հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:
Հետաձգվեցին ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի եւ ««ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկումները:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ստացավ դրական եզրակացություն:
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 33-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության օրն է: Այն յուրաքանչյուր հայ մարդու եւ ՀՀ քաղաքացու համար, թերեւս, ամենակարեւոր տոնն է: Ամեն նպատակ, ամեն իղձ, ամեն երազանք եւ ուժ այս օրերին մենք պետք է կենտրոնացնենք մեր անկախ պետության համար: Այն Արաքսի հունով գծված, հայկական լեռնե...