ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 9-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ու ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանի գնահատմամբ՝ օրենսդրական առաջարկի նպատակը Քննչական կոմիտեի աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելն է: «Քննչական կոմիտեի մասին» օրենքի փոփոխությունից հետո կոմիտեի կառուցվածքը եւ հաստիքացուցակը պետք է հաստատի կոմիտեի նախագահը: Աշխատանքն իրականացնելու նախապատրաստական փուլում, սակայն, Քննչական կոմիտեն արձանագրել է օրենսդրական բացը: Խնդիրն այն է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքում նախատեսված չեն հայեցողական պաշտոնները: «Նման իրավիճակում փաստացի պաշտոններ զբաղեցնող մի շարք անձինք պետք է մնային անգործ: Այսօր Քննչական կոմիտեն չի կարողանում կատարել կառուցվածքային փոփոխություններ, քանի որ այդ դեպքում մի շարք հաստիքներ կվերանան: Մինչդեռ այդ հաստիքներն անհրաժեշտ են Քննչական կոմիտեին»,-ընդգծեց Այվազյանը:
Առաջարկվում է «Հանրային ծառայության մասին» 2018 թ. ընդունված օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում «գլխավոր դատախազի» բառերից հետո լրացնել «քննչական կոմիտեի նախագահի» բառերը, իսկ «գլխավոր դատախազի տեղակալի» բառերից հետո՝ «քննչական կոմիտեի նախագահի տեղակալների» բառերը: Արսեն Այվազյանի պնդմամբ՝ այս եղանակով կկարգավորվի օրենսդրական բացը:
Նախագծի վերաբերյալ առարկություններ չուներ հարակից զեկուցողը:
Օրենսդրական փաթեթն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը: Հանձնաժողովը որոշեց առաջարկել հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:
Հետաձգվեցին ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի եւ ««ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկումները:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ստացավ դրական եզրակացություն:
Կայացավ ԱԺ «Թվինինգ» ծրագրի երրորդ եռօրյա սեմինարը
Հունիսի 7-9-ը տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի «Թվինինգ» ծրագրի երկրորդ բաղադրիչի առաջին առաքելությունը: Թեման Ազգային ժողովի պատգամավորների եւ աշխատակազմի՝ խորհրդարանական բոլոր առանցքային գործառույթները կատարելու համար անհրաժեշտ կարողությունների զարգացումն էր՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկեր...
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Համազասպ Դանիելյանը հունիսի 9-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարական...
Քննարկվեց ՀՀ հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 9-ի նիստում քննարկվեց ՀՀ հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Հաղորդումն ամբողջությամբ՝ այստեղ: Ըստ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի՝ հաղորդումը համառոտ արտացոլում ...
Լրացում եւ փոփոխություն՝ պետական գույքի մասնավորեցմանը վերաբերող օրենքում
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 9-ի նիստում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գեւորգ Սիմոնյանը ներկայացրեց Կառավարության հեղինակած ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախ...
Լրացում՝ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում
Պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի եւ Հովհաննես Հովհաննիսյանի հեղինակած ««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվեց ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 9-ի նիստում: Ըստ Հովհաննես Հովհաննիսյանի՝ Հա...
Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների համար կնախատեսվի ոչ լրիվ աշխատանքային օրվա ռեժիմով աշխատելու իրավունք
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 9-ի նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Սրբուհի Գրիգորյանի խոսքով...
Դրական եզրակացություն՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հունիսի 9-ին երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագ...
Բացասական եզրակացություն՝ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում նախատեսող օրենքի նախագծին
Հունիսի 9-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Անկախ պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանը, Թագուհի Թովմասյանը, Գոռ Գեւորգյանը հեղինակել են ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ...
Փոփոխություն՝ «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում
Հունիսի 9-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ առաջարկում է փոփոխություն կատարել «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում: Հիմնական զեկուցողը ն...
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» նախագծին
Հունիսի 9-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես ...
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծը ստացավ դրական եզրակացություն
Հունիսի 9-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Վահագն Հովակիմյանի, Վիկտոր Ենգիբարյանի հեղինակած ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրեն...
Հանձնաժողովի նիստը չկայացավ
Քվորումի բացակայության պատճառով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 9-ի նիստը չկայացավ: ...
Մշտական հանձնաժողովի նիստը տեղի չունեցավ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 9-ի հերթական նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով: ...
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր. ուղիղ հեռարձակում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք կից հղմամբ:...