Տպել
09.06.2021
Լրացում՝ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում
1 / 1

Պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի եւ Հովհաննես Հովհաննիսյանի հեղինակած ««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվեց ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 9-ի նիստում: Ըստ Հովհաննես Հովհաննիսյանի՝ Հայաստանում գործում են տարբեր գործառույթներ իրականացնող ՊՈԱԿ-ներ, որոնք, իրենց ոլորտային առանձնահատկություններից ելնելով, կարիք ունեն ավելի մասնագիտական եւ տվյալ ոլորտի համար առանցքային նշանակություն ու կարեւորություն ունեցող կարգավորումների, քան նախատեսված է գործող օրենքի 16-րդ հոդվածով: Ըստ գործող օրենքի՝ հնարավորություն չի տրվում լիազոր մարմիններին, կախված ոլորտի առանձնահատկություններից, սահմանել տնօրենի լիազորությունների դադարեցման այլ հիմքեր: Նշված հանգամանքը նվազեցնում է լիազոր մարմիների դերակատարումը՝ տնօրենների աշխատանքի արդյունավետությունը չափելու եւ այն բարձրացնելու տեսանկյունից: Փաստացի լիազոր մարմինը հնարավորություն չի ունենում ոլորտը կարգավորող օրենքներով սահմանել լիազորությունների դադարեցման այլ հիմքեր, որի պատճառով հաճախ տնօրենների կողմից չի կատարվում այն աշխատանքը, որի համար նա նշանակվել կամ ընտրվել է տնօրենի պաշտոնում:

Առաջարկվող փոփոխությամբ հնարավորություն կստեղծվի համապատասխան ոլորտները կարգավորող օրենքներով ՊՈԱԿ-ի տնօրենների գործունեության արդյունավետության եւ հաշվետվողականության բարձրացման տեսանելի չափանիշներ սահմանել:

Լրամշակված նախագիծը ստացավ դրական եզրակացություն: