Տպել
10.06.2021
Խորհրդարանի արարողակարգի թանգարանը. Գարեգին Բ կաթողիկոսից՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին
1 / 1

Աստվածամոր փառաբանման երգերի հիման վրա ստեղծված պատկերը Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի նվերն էր ԱԺ նախագահին: «Տիրամայրը քնած մանկան հետ» պատկերները քրիստոնեական արվեստում հայտնի են նաեւ «Չննջող ակն» անվանումով: Այժմ Տիրամայրն իր «Չննջող ակնով» հետեւում եւ պահպանում է Ազգային ժողովի արարողակարգի թանգարանը: