ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն Արկադի Խաչատրյանի նախագահությամբ հունիսի 14-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկեց ««ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռեւս 2017-ի հունիսից նախաձեռնել է էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի իրավասու մարմնի` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ քննարկումներ` ուղղված հանրապետությունում շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ցանցերի ներդրման համար անհրաժեշտ ռադիոհաճախականությունների տիրույթների (այդ թվում` 700 ՄՀց) համապատասխան հատվածներն առեւտրային նպատակով տրամադրելու համար առանձնացմանը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հավաստմամբ` օրինագծով նախատեսվում է 703-733 ՄՀց եւ 758-788 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածները ներառել անլար հասանելիության լայնաշերտ կապի ցանցերի համար սահմանված ռադիոհաճախականությունների ցանկում, որով տվյալ ռեսուրսի 1 ՄՀց ռադիոհաճախականության գոտու համար տրամադրման պարտադիր վճարը միանվագ 25 000 000 դրամ է, իսկ տարեկան օգտագործման վճարը` 16 800 000 դրամ:
Նշվեց, որ ռադիոհաճախականությունների տիրույթի ազատականացումն ու 703-733 ՄՀց եւ 758-788 ՄՀց հատվածների մրցութային հիմունքներով տրամադրումը կնպաստի շարժական կապի լայնաշերտ ցանցերի զարգացմանը եւ 5G տեխնոլոգիայի ներդրմանն ու միջազգային միտումներին համահունչ հեռահաղորդակցության ոլորտի շարունակական դինամիկ զարգացմանը, ինչպես նաեւ նշված ռադիոհաճախականությունների ընդհանուր 60 ՄՀց հատվածների տրամադրման դեպքում կապահովի առնվազն 1 500 000 000 դրամի միանվագ (տրամադրման մասով) եւ 1 008 000 000 դրամ տարեկան (օգտագործման մասով) ՀՀ պետական բյուջեի լրացուցիչ մուտք:
Պատգամավորներն իրենց հարցադրումներով անդրադարձան ոլորտին առնչվող բազմաթիվ խնդիրների: Արտակ Մանուկյանի հարցին, թե ինչու են 2017-ից նախաձեռնել հանրապետությունում շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ցանցերի ներդրման համար անհրաժեշտ ռադիոհաճախականությունների տիրույթների (այդ թվում` 700 ՄՀց) համապատասխան հատվածներն առեւտրային նպատակով տրամադրելու քննարկումները, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կապի բաժնի պետ Կարեն Գրիգորյանն ի պատասխան նշեց, որ այդ գործընթացը ոչ միայն Հայաստանում է իրականացվում, այլ ամբողջ աշխարհում: Դա համաշխարհային գործընթաց է,-հավելեց նա:
Հարակից խոսքում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը գործընկերներին հորդորեց կողմ քվեարկել:
Հանձնաժողովականները միաձայն դրական եզրակացություն տվեցին օրենքի նախագծին առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար: Կառավարութունն իր որոշմամբ օրինագիծը համարել էր անհետաձգելի, այն կքննարկվի 24-ժամյա ռեժիմով, ինչին կողմ քվեարկեց մշտական հանձնաժողովը:
ՀՀ ԱԺ խորհրդի նիստը չկայացավ
Քվորում չլինելու պատճառով Ազգային ժողովի խորհրդի հունիսի 14-ի նիստը չկայացավ:...
«Խորհրդարան 1918-1920». Քվեաթերթիկներ պառլամենտական ընտրություններից
Կենտրոնական հանձնաժողովը յուրաքանչյուր կուսակցության համար նախատեսել էր առանձին քվեաթերթիկ: 41.1 «Ձայն եմ տալիս Հ. Յ. Դաշնակցութեան № 1 ցանկին», 41.2 «Ձայն եմ տալիս Հ. Ժողովրդական կուսակցութեան ...
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստը չկայացավ
Քվորումի բացակայության պատճառով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 14-ի նիստը չկայացավ: ...
Դրական եզրակացություն` «ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք» օրինագծին
Հունիսի 14-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանի ներկայացմամբ` երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք» օրենքի ն...
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...
Նիստեր կգումարեն ԱԺ մշտական հանձնաժողովները
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ 14.06.2021 ժամը 11:00 114/2-րդ մասնաշենք/ սենյակ,ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ 14.06.2021 ժամը 10:00 314 դահլիճ,...