Տպել
16.06.2021
Քննարկվեցին ոչ ֆորմալ կրթությանը վերաբերող հարցեր
1 / 7

Հունիսի 16-ին ԱԺ անկախ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը հանդիպեց Եվրոպայի ոչ ֆորմալ կրթության ասոցիացիայի նախագահ Վալդաս Յանկաուսկասի հետ:

Հանդիպման առանցքում ոչ ֆորմալ կրթությանը վերաբերող հարցերն էին:  Զրուցակիցներն անդրադարձան ոչ ֆորմալ կրթության առանձնահատկություններին,  այդ կրթատեսակի կազմակերպման դժվարություններին եւ դրանց հաղթահարման ուղիներին: Մասնավորապես անդրադարձ կատարվեց այդ ոլորտում Լիտվայի գրանցած հաջողություններին: Վալդաս Յանկաուսկասը ներկայացրեց Լիտվայի փորձը`  մանրամասնելով, թե իր երկիրն ինչպիսի դժվարություններ է հաղթահարել,  ինչպիսի օրենսդրական բարեփոխումներ են իրականացվել այդ ճանապարհին:

Սոֆիա Հովսեփյանի խոսքով` Հայաստանում այսօր ոչ ֆորմալ կրթությունն իրականացվում  է չկանոնակարգված: Կան որոշ խնդիրներ` կապված  ոլորտի  վերահսկելիության եւ զարգացման  հեռանկարի հետ: «Հետեւաբար անհրաժեշտ է  բարեփոխել եւ՛ օրենսդրությունը, եւ՛ Կառավարության համապատասխան որոշումները»,- նշում է պատգամավորը՝ հավելելով, որ ոչ ֆորմալ կրթության դաշտը    հստակեցնելու եւ կարգավորելու համար անհրաժեշտ է  ունենալ մեկ ամբողջական օրենք:

Խնդիրը կարգավորելու նպատակով զրուցակիցները համագործակցելու պատրաստակամություն հայտնեցին:

Նշենք, որ այժմ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում, որի անդամ է նաեւ Սոֆիա Հովսեփյանը, մշակվում է ոչ ֆորմալ կրթությանն ու արտադպրոցական կրթությանը  վերաբերող  օրենսդրական փաթեթ: 
 


15.06.2024
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հունիսի 15-ին մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Նիստի սկզբում հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը հանդես է եկել տարեկան զեկույցով՝ ներկայացնե...