Հայաստանի պառլամենտի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ալեքսանդրապոլի քաղաքագլխին առաջարկեց սոցիալիստ-հեղափոխական Գրիգոր Վեհապետյանին նշանակել տեղի հանձնաժողովի անդամ: Ինչպես հիմա, 102 տարի առաջ եւս ընտրական հանձնաժողովի անդամը վարձատրվում էր: Ահավասիկ նաեւ այդ մասին գրություն.
«...Պ. Արամ Դադեանը հրահանգչական պաշտօնի է կոչւել մայիսի 2-ին եւ ազատ է համարւել նույն պաշտօնից մայիսի 5-ին:
...
Այսպիսով Դադեանը ունի ստանալիք ընտր. յանձնաժողովից միմիայն երեք օրւայ վարձ՝ 2-ից մինչեւ 5-ը մայիսի»: